Լրահոս
Հասարակական
14:30
04.03.26
95

Ռակետը գալիս էր, օդում տրաքում էր. կրակի բերանից Հայաստան հասածները նկարագրում են սարսափը

Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանատան կազմակերպած Մասկատ-Երևան չարթերային՝ պատերազմից հետո արդեն երկրորդ չվերթով 115 մարդ է եկել Հայաստան: Արտգործնախարարությունը հայտնում է, որ նրանց մեծ մասը՝ 90-ից ավելին, Հայաստանի քաղաքացիներ են, այդ թվում՝ Հեռավոր Արևելքից Օման եկած 2 քաղաքացի: Զվարթնոց օդակայանի ժամանման սրահում վերադարձածները մեր թղթակիցներին ասել են, որ անմարդկային թանկ են եղել «FlyOne» օդանավի տոմսերը: