Լրահոս
Միջազգային
22:56
03.03.26
417

Թուրքիան փորձում է թույլ չտալ իրանական ճգնաժամի հետագա ընդլայնումը․ Ֆիդան

Img default alt hy

Թուրքիան ջանքեր է գործադրում թույլ չտալու իրանական ճգնաժամի հետագա ընդլայնումը։ Այս մասին TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք կրիտիկական օրեր ենք ապրում։ Պատերազմը չսահմանափակվեց միայն Իրանով, իրավիճակը վատ է, թե որքան կտևի պատերազմը՝ դեռևս բաց հարց է։ Մեզ անհանգստացնում է հակամարտության ընդլայնման հնարավորությունը։ Մենք աշխատում ենք թույլ չտալու իրավիճակի հետագա վատթարացումը», - ասել է Ֆիդանը։