Լրահոս

2026-04-13
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Սյունիքում Թրամփի մեծ տապալումն են կանխատեսում ԱՄՆ-ում.Փաշինյանն արագացնո՞ւմ է TRIPP-ը
    Հայլուր 18։30 Սյունիքում Թրամփի մեծ տապալումն են կանխատեսում ԱՄՆ-ում.Փաշինյանն արագացնո՞ւմ է TRIPP-ը
    18:30
    13.04.26
    Ավելին
  • Հասարակական
    Սարսափելի ողբերգությունից ուշքի չի գալիս Շենիկը. ընտանեկան նոր բախումների վտանգ կա՞
    Շենիկ գյուղը ուշքի չի գալիս մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքից: Շենիկցի Սպարտակը որսորդական հրացանով սպանել է Վաչիկին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացու միջադեպի պատճառը մեքենայի շուրջ ծագած վեճն է եղել։ Սակայն պարզվում է՝ ընտանիքների միջև լարվածությունը ավելի քան երկու տարվա պատմություն ունի: Հնարավոր նոր բախումները կանխելու նպատակով Շենիկում ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության:
    18:23
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չարը խափանվի, բարին կատարվի, Նիկոլ ջան, գնա՛, պրձնինք քեզնից. Վարդան Ղուկասյան
    «Պիղատոսները շատ են, բայց նրանք բոլորն էլ արժանանալու են Աստծո դատաստանին»,- այսօր դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նրա խոսքով՝ շատերը կարծում են, թե իրենց արածներն անհետևանք կմնան, սակայն պետք է ընդամենը համբերել։ Անդրադառնալով իր քաղաքական դիրքորոշմանը՝ Ղուկասյանը նշեց, որ միանշանակ սատարելու է ընդդիմությանը, իսկ Սամվել Կարապետյանին աջակցելու հարցին կպատասխանի ավելի ուշ։ Նա նաև կոչ հղեց վարչապետին. Չարը խափանվի, բարին կատարվի, մեկ էլ էս տղուն Աստված խելք ու շնորհ տա, ինքն իրան թողնի գնա։ Գնա, գնա Նիկոլ ջան, գնա պրձնինք քեզնից»։
    18:11
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վաղարշապատի Զվարթնոց թաղամասում հրդեհ է բռնկվել կայանված «Ford (Pickup)»-ում. այն դարձել է ոչ շահագործելի
    Այսօր ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատի Զվարթնոց թաղամասում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ կժամանեին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, «Ford (Pickup)» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ նույն թաղամասի բնակիչ 27-ամյա Ռուբեն Հ.-ն, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։
    18:00
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մտավախություններ ունեն, դրա համար են «Գյումրի 2»-ը կրկնում. Ավետիս Առաքելյան
    Լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիս Առաքելյանը։
    17:54
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն բարձր գին է վճարում հիմարության և Եվրոպայի շահերի դավաճանության համար․ Զախարովա
    Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել էր, որ «ԵՄ-ն չափազանց բարձր գին է վճարում օտարերկրյա էներգիայից կախվածության համար»։ «Ո՛չ։ ԵՄ-ն չափազանց բարձր գին է վճարում բրյուսելյան բյուրոկրատիայի կողմից դրսևորվող հիմարության և Եվրոպայի շահերի դավաճանության համար»,- պատասխանել է Զախարովան իր Telegram-ալիքում։
    17:54
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պաղեստինցիները դատի են տվել Ավստրալիայի կառավարությանը
    Խմբերի հայտարարության մեջ նշվում է, որ հայցն ընդգրկում է մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ը տրված թույլտվությունները, որոնք շարունակում են ուժի մեջ մնալ, ինչպես նաև Իսրայելին ոչ ուղղակիորեն մատակարարվող զենքի արտահանումը։ Կազմակերպությունները պահանջում են փաստաթղթերը, որպեսզի ստուգեն, թե ինչպես է նախարարը գնահատել արտահանվող զենքի կամ տեխնոլոգիաների օգտագործման ռիսկերը մարդու իրավունքների խախտումների կամ Ավստրալիայի միջազգային պարտավորությունների տեսանկյունից։ Եթե ստուգումը ցույց տա, որ գնահատումը եղել է ոչ բավարար, դա կարող է հանգեցնել արտահանումը դադարեցնելու վերաբերյալ դատական հայցի։
    17:46
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը սպառնում է կործանել Պարսից ծոցի երկրների նավահանգիստները, եթե ԱՄՆ-ը ծովային շրջափակում մտցնի
    Իրանի ԶՈւ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի մամուլի քարտուղար Էբրահիմ Զոլֆագարին հայտարարել է, որ Պարսից ծոցի և ոչ մի նավահանգիստ անվտանգ չի լինի, եթե իրանական նավահանգիստներին վտանգ սպառնա։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ զինվորականները հայտարարեցին երկուշաբթի օրվանից իրանական նավահանգիստների շրջափակում սկսելու մասին։
    17:26
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարություն՝ Մրգաշեն գյուղում․ մեկ անձ մահացել է
    «Ապրիլի 13-ին` ժամը 12-ին, շտապօգնությունից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում դանակահարված անձ կա։
    17:16
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեր մարզիկները բոլոր 5 մրցումային ձևերում միասին նվաճել են 24 մեդալ
    2026թ ի ապրիլի 10-12 Ռուսատանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա քաղաքում կայացավ «1 st Russian open chempionship»-ը միջազգային ITF HQ Korea ֆեդերացիայի հովանու ներքո։ Մրցաշարին իրենց մասնակցությունը ունեցան ՌԴ շրջանների և ԱՊՀ երկրների ավելի քան 270 մարզիկներ, ովքեր իրեց ուժերը չափեցի երեք հիմնական անհատական թիլ՝ (ֆորմալ կոմպլեքսներ)-ում. Անհատական մենամարտ և հարվածի ուժ մրցաձևերը, ինչպես նաև կրտսեր տարիքի երեխաների համար «փոինթ ստոպ» մենամարտ։ Հայաստանը ներկայացված էր «CHON JI» ակումբի հավաքական թիմի կազմով` 13 մարզիկ և երկու մարզիչ։ Մեր մարզիկները բոլոր 5 մրցումային ձևերում միասին նվաճել են 24 մեդալ , որից 11-ը՝ ոսկե, 2-ը՝ արծաթե, և 12 բրոնզե։
    17:10
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի շրջափակումն ընդգրկելու է Օմանի ծոցը և Արաբական ծովը․ Reuters
    Ըստ տեղեկության՝ շրջափակումն ուժի մեջ կմտնի երկուշաբթի օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին։ «Ցանկացած նավ, որն առանց թույլտվության կմտնի շրջափակման գոտի կամ դուրս կգա այնտեղից, ենթակա է կասեցման, կուրսից շեղման և առգրավման», - ասված է հաղորդագրության մեջ։ CENTCOM-ը հստակեցրել է, որ շրջափակումն ընդգրկելու է «Իրանի ողջ առափնյա գիծը՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով նավահանգիստներով և նավթային տերմինալներով»։ Միևնույն ժամանակ, հրամանատարությունն ընդգծել է, որ հումանիտար բեռների, այդ թվում՝ սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների փոխադրումը կթույլատրվի՝ նավերի կողմից ստուգում անցնելու պայմանով։ Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ը Իսլամաբադում բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բագեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ հայտնեցին Թեհրանն ու Վաշինգտոնը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում՝ մի շարք հակասությունների պատճառով։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունն ավելի ուշ հայտարարեց, որ ամերիկյան զինվորականները ապրիլի 13-ին կսկսեն Իրանի ծովային շրջափակումը։
    17:05
    13.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայել-Լիբանան ուղիղ բանակցություն է սկսվում՝ «Հըզբոլահ»-ՑԱՀԱԼ ուժգին հարվածների ֆոնին
    Իրան-Միացյալ Նահանգներ տապալված բանակցությունից ժամեր անց հայտնի է դարձել Վաշինգտոնում վաղը կայանալիք Իսրայել-Լիբանան ուղիղ բանակցությունների մասին: «Հըզբոլահ»-ն արդեն քննադատել է Լիբանանի կառավարությանը՝ Իսրայելի հետ բանակցային նույն սեղանի շուրջ նստելու որոշման համար: Հրադադարի շուրջ խոսակցությունների ֆոնին՝ Իսրայելական բանակը հայտարարել է առաջիկա օրերին Լիբանանի Բինթ Ջբեյլ հարավային քաղաքն ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնելու մասին՝ պատճառաբանելով, թե հենց այդտեղից է «Հըզբոլահ»-ը հարձակվում Իսրայելի հյուսիսային շրջանների վրա:
    17:00
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել. պատճառվել է 290 հազար դրամի վնաս
    Ապրիլի 7-ին Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղին հարակից անտառածածկ տարածքում ապօրինի ծառահատում է կատարվում։ Ստուգման ժամանակ նշված վայրում հայտնաբերվել է հատված մեկ հաճարենի և արմատախիլ եղած մեկ բոխի։ Նավուրի բնակիչ 39-ամյա տղամարդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ բենզասղոցով ինքն է հատել հաճարենին և վառելափայտը պատրաստել՝ իր տուն տեղափոխելու նպատակով։ Ըստ նախնական տվյալների՝ բնությանը և պետությանը պատճառվել է 290 հազար դրամի վնաս։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
    16:52
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    43-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում․ կա վիրավոր
    Երեկ՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհից դեպի Ճամբարակ համայնք տանող հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Լիանա Գ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։ 
    16:42
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը և Լիտվայի ԱԳ փոխնախարարը քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը
    ԱԽ քարտուղարը ողջունել է տիկին Պլեպիտեի այցը Հայաստան՝ ընդգծելով Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության շարունակական և զարգացող դինամիկան:
    16:31
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միայն կարողանում են քանդել, հանձնել, սպառնալ սեփական ժողովրդին, տուգանել ու կալանավորել․ Գառնիկ Դանիելյան
    Տպավորություն է, որ սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում լարվածություն և բախումներ ստեղծելու, մարդկանց իրար դեմ հանելու համար։
    16:23
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը նպատակաուղղված է հասնել իր նպատակներին Ուկրաինայի հետ կապված իրավիճակում. Պեսկով
    Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
    16:15
    13.04.26
    Ավելին
  • Իրավական
    Վաղը մեր երեխան կարող է հայտնվել էս վիճակում. նստացույց՝ Դավիթի կալանքը վերացնելու պահանջով
    18 տարեկան Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու պահանջով մի խումբ մայրեր նստացույց են սկսել գլխավոր դատախազության դիմաց՝ ակնկալելով, որ կալանավորված, բայց այս պահին հիվանդանոցում գտնվող տղային թույլ կտան գոնե տնային կալանքում շարունակել բուժումը: Ավելի վաղ 150 ստորագրությամբ նամակ էր փոխանցվել դատախազին՝ Դավիթին ազատ արձակելու կամ գոնե տնային կալանք նշանակելու խնդրանքով, բայց դատախազությունը մերժել էր միջնորդել դատարանին այդ հարցով:
    16:10
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
    Ապրիլի 13-ին, ժամը 10։46-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ջրալցվում է Ծաղկահովիտ գյուղի Բժշկյան փողոցում գտնվող տանը կից օժանդակ շինությունը․ ջուրը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտոպոմպի միջոցով նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր։
    16:00
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կարգալույծ հռչակված նախկին հոգևորականը չի կարող ներկայացնել Եկեղեցին. Մայր Աթոռի արձագանքը վարչապետի որոշմանը
    ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։ Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։ «Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ։ Իսկ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։ Այս քայլը հերթական ոտնձգությունն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։ Հարկ է, որ պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից վերացվի նշյալ կեղծ տեղեկությունը»,- ասվում է Մայր Աթոռի հաղորդագրությունում։
    15:46
    13.04.26
    Ավելին