Լրահոս
2026-04-13
-
ՔաղաքականԱնձնական ամբիցիաներն ու քաղաքական հաշվեհարդարը բարձր է դասվում մեր երկրի հեղինակությունից․ Էլինար ՎարդանյանՀայաստանում ստեղծված կառավարման նոր պրակտիկայով դատարաններով են ամեն ինչ որոշում։ Դատարաններով Սրբազան են նշանակում, դատարաններով թեմի առաջնորդ են նշանակում, դատարաններով կարգալույծ եղած հոգևորականներին են վերականգնում, հիմա էլ դատարաններով սպորտն են կառավարում։ Հերթական աբսուրդ իրավական գործընթացն է տեղի ունենում, գրել է ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։Ավելին15:3513.04.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ադրբեջանից վերադարձած հայերը ի՞նչ են պատմում. սպառնալից խաղաղությունՀայլուր 15։30 Ադրբեջանից վերադարձած հայերը ի՞նչ են պատմում. սպառնալից խաղաղությունԱվելին15:3013.04.26 -
ԱշխարհՀռոմի պապը հայտարարել է, որ չի վախենում ԹրամփիցԱվելի վաղ Թրամփը քննադատության էր ենթարկել Հռոմի պապին՝ հայտարարելով, որ իրեն պետք չէ մի քահանայապետ, որը դեմ է հանդես գալիս իր քաղաքականությանը։ Թրամփի խոսքով՝ «Լևոնը Վատիկանում չէր լինի», եթե ինքը չլիներ Սպիտակ տանը։ «Ես չեմ վախենում Թրամփի վարչակազմից, ես խոսում եմ Ավետարանի մասին և կշարունակեմ բարձրաձայն արտահայտվել պատերազմի դեմ»,- հայտարարել է Լևոն XIV-ը լրագրողներին՝ Ալժիր ուղևորվող ինքնաթիռի բորտում։ Քահանայապետն ընդգծել է, որ մտադիր չէ բանավեճի մեջ մտնել ԱՄՆ նախագահի հետ, գրում է Messaggero-ն։ Ինչպես նշում է Corriere della Sera-ն, վատիկանյան լրագրողների հետ շփման ընթացքում Լևոնը հայտարարել է, որ իր միակ ուղերձը խաղաղությանը նպաստելն է։ «Ես սա ասում եմ աշխարհի բոլոր առաջնորդների համար, և ոչ միայն նրա... Չափազանց շատ անմեղ մարդիկ են զոհվել, և ես կարծում եմ, որ ինչ-որ մեկը պետք է կանգնի ու ասի, որ կա ավելի լավ ելք», - ասել է պապը: Լևոն պապն ավելի վաղ բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները Իրանում: Մասնավորապես, նա անընդունելի էր անվանել իրանցի ժողովրդին ուղղված ԱՄՆ սպառնալիքները: Ապրիլի սկզբին, ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի՝ զինծառայողների համար աղոթելու կոչից հետո, նա իր քարոզում հայտարարել էր, որ տիրելու (դոմինանտության) ձգտումը չի համապատասխանում Հիսուս Քրիստոսի ուղուն: Նախկինում Լևոն պապը հարց էր բարձրացրել՝ արդյո՞ք զինված հակամարտությունների սկսման համար պատասխանատու քրիստոնյա քաղաքական գործիչները խոստովանության գնալու քաջություն ունեն:Ավելին15:1513.04.26 -
ՔաղաքականԵրկրին ոչ թե խոսացողներ, այլ գործ անողներ են պետք. Գևորգ ԴանիելյանԼավ հայը նա է, ով իր Երկրի համար անխոս գործեր է անում, հանրաճանաչ դարձնում իր ազգը, անխաթար դարձնում նրա բարի համբավը։ Մայրենիին լավ չէր տիրապետում Շարլ Ազնավուրը, Արամ Խաչատուրյանն ընդհանրապես չէր տիրապետում, Հրանտ Մաթևոսյանը հրաշալի տիրապետում էր գրավոր խոսքին, բայց բանավոր խոսքը այն չէր։Ավելին15:0013.04.26 -
ՀասարակականԿասեցվել է «Վանանդ Կաթ»-ի արտադրամասի արտադրական գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Վանանդ Կաթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք․ Արմավիր): Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։ Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները: Մասնավորապես՝ -արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել արտադրվող սննդամթերքում մասնիկների թափվելու, արտադրական մակերևույթներին կոնդենսատի և բորբոսի առաջացման կանխարգելումը, ինչպես նաև սննդամթերքի պահպանման պայմանները, -սննդամթերքի պատրաստման հատվածներում՝ տարաների լվացման տեղամասի հատակների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, - առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկների թափվելու հնարավորությունը և չի նպաստել խոնավության խտացման նվազեցմանը, - արտադրամասից դեպի պանրի աղաջրային տարողություններով տեղամաս տանող դուռը պատրաստված չի եղել չներծծող նյութերից, - սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։ Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին: Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։Ավելին14:5213.04.26 -
Իրավական«Ագարակ» պետական անցման կետում կանխվել է ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը. ՊԵԿՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության և օրինապահ գործարար համայնքի շահերը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ «Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ ժամանած բեռնատար տրանսպորտային միջոցը ենթարկվել է մաքսային զննության: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացած պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ բեռնատարում առկա է ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ: ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14 բաժնի աշխատակիցները զննության արդյունքում, տարբեր թաքստոցներից` վարորդի գլխավերևի դարակներից, բեռնատարի կցորդիչի պահեստամասերի համար նախատեսված աջ և ձախ պահոցներից, բեռնատարում առկա ներքնակից, հայտնաբերել են 18520 տուփ չհայտարարագրված տարբեր գրառումներով ծխախոտային արտադրանք: Չհայտարարագրված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը կանխվել է: Հայտնաբերված ծխախոտները առգրավվել են: ՀՀ քաղաքացի Է.Վ-ի նկատմամբ, «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Հետագա ընթացքն ապահովելու նպատակով դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նման անօրինական գործողություններից և խուսափել չհայտարարագրված ապրանքների տեղափոխումից՝ պահպանելով մաքսային կանոնները և օրենքով սահմանված պահանջները։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին14:4913.04.26 -
ԻրավականՀամայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտելՀամայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մի տղամարդ ապօրինի ձեռք բերում, պահում և իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Ապրիլի 6-ին 39-ամյա տղամարդը Հալաբյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով ութ փաթեթ։ Տղամարդը հայտնեց, որ մարիխուանան ձեռք է բերել համացանցի միջոցով՝ իրացնելու նպատակով։ Քննչական գործողության ընթացքում հայտնաբերվեց արդեն տեղադրված ևս երկու փաթեթ։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։Ավելին14:4513.04.26 -
ԻրավականՓաստաբանն ահազանգում է. քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերըԺամը 13:50-ի դրությամբ քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը, այն պայմաններում, երբ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո սահմանափակել էր նյութերին ծանոթանալու պաշտպանների ժամկետը, այն սահմանելով այսօր մինչև ժամը 14:00–ն։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո 2 ամսով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի փաստաբան լուսինե Մարտիրոսյանը։Ավելին14:3013.04.26 -
ԻրավականՎեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու որոշումն ի կատար չի ածվում. դատախազությունը բողոք կներկայացնիԴատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման:Ավելին14:1513.04.26 -
ՄիջազգայինԿիևի միլիտարիստական ձգտումների սնումը չի նպաստում խաղաղ կարգավորմանը․ Պեսկով«Մենք կարծում ենք, որ ցանկացած գործողություն, որն ուղղված է կիևյան վարչակարգի միլիտարիստական և պատերազմամետ ձգտումների հետագա սնմանը, այնպիսի քայլեր են, որոնք չեն նպաստում խաղաղ կարգավորման որոնմանը», - լրագրողներին ասել է Պեսկովը:Ավելին14:0613.04.26 -
ՀայաստանԻնքը հային տանում է այնտեղ, որտեղ հայ չկա, Հայաստանն էլ լինելու է թուրքահայաստան. Լևոն ՋավախյանԻնքը հային տանում է այնտեղ, որտեղ հայ չկա, Հայաստանն էլ լինելու է թուրքահայաստան. Լևոն ՋավախյանԱվելին14:0013.04.26 -
ՔաղաքականՄիացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ Արկադի ԹամազյանԻմ այս քայլը թելադրված է բացառապես հայրենիքին ծառայելու և մեր պետականության հիմքերն ամրապնդելու անկեղծ մղումով։Ավելին13:4813.04.26 -
ՔաղաքականForbes-ի տվյալներով՝ Սամվել Կարապետյանի կարողությունը մեկ տարում աճել է գրեթե 1 միլիարդ դոլարովՓոփոխության ժամանակն է»,-գրել է նա։Ավելին13:3813.04.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն ու Իրանը հրադադարի հարցում անկեղծորեն են տրամադրված․ Ֆիդան«Բանակցությունների ժամանակ կողմերն, ըստ էության, ներկայացրել են իրենց ելակետային դիրքորոշումները։ Դա նորմալ է, քանի որ սկզբնական դիրքորոշումները միշտ խնդիրներ են առաջացնում։ Այնուհետև, միջնորդների աջակցությամբ, նրանք կփորձեն ինչ-որ պահի մոտեցնել դրանք. կարևորն այն է, որ դա օգնի հասնել հրադադարի և պահպանել այն։ Որքան տեսնում եմ, այս պահին երկու կողմերն էլ անկեղծորեն տրամադրված են զինադադարին», - ասել է Ֆիդանը Anadolu գործակալությանը։ Նա չի բացառել ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր հրադադարն ավելի երկար ժամկետով երկարաձգելու մասին պայմանավորվածության ձեռքբերումը։ «Եթե կողմերը գործեն կառուցողական, օրակարգ կարող է բերվել լրացուցիչ հրադադար՝ 45 կամ 60 օրով, որպեսզի բանակցությունները կարողանան շարունակվել, և այդ ընթացքում կողմերը կարողանան լուծել ծագած խնդիրները», - նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Ապրիլի 11-ին Իսլամաբադում Իրանն ու ԱՄՆ-ը բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ հայտնել են Թեհրանում և Վաշինգտոնում, մի շարք հակասությունների պատճառով կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Բանակցությունների հնարավոր նոր փուլի մանրամասները դեռևս անհայտ են։Ավելին13:3413.04.26 -
ՀասարակականՍպասվում են տեղումներ ձնախառն անձրևի տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազիՔամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։Ավելին13:2613.04.26 -
ԻրավականՈստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտըԱպրիլի 4-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ճանապարհի աջակողմյան հատվածում կազմակերպվում է շնամարտ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածում, որը վերնագրված է՝ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, ի թիվս այլ ձևակերպումների, որպես դաժան վերաբերմունքի դրսևորում նշված է նաև կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը։ Չնայած այս պարզ ձևակերպմանը՝ ապրիլի 4-ի ահազանգը բոլորովին էլ եզակի դեպք չէր։ Ի դեպ, շնամարտ կազմակերպողներն իրենց արարքն արդարացնելու համար այդ մարտերը կոչում են թեստավորում։ «Դինգո թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանի խոսքով՝ կենդանին վնասվում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, և երբ կազմակերպիչներն ասում են, որ սրանք մարտեր չեն, այլ թեստավորում՝ իրականության հետ ոչ մի կապ չունի։ 2025 թվականին արձանագրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 31 դեպք, ու սրանց մեջ կան նաև շնամարտի կազմակերպման դեպքեր։ Նույն ժամանակահատվածում բացահայտվել է 14 դեպք։ Իսկ այս տարի, մինչև ապրիլի 7-ը, երբ պատրաստվում էր տեսանյութը, համայնքային ոստիկաններն արդեն իսկ արձագանքել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին 32 ահազանգի։ Սա նշանակում է, որ աճել է ոչ թե դաժան վերաբերմունքի, այլ այդ մասին ահազանգող մտահոգ քաղաքացիների թիվը։ Նաև ակտիվացել է խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների և իրավապահ մարմինների համագործակցությունը։ «Այսօր ՀՀ-ում գործում են մի շարք ՀԿ-ներ, որոնք զբաղվում են տնային կենդանիների պաշտպանությամբ։ Եվ գրեթե բոլոր ՀԿ-ների կանոնադրություններում կա առանձին կետ, որ կենդանիների նկատմամբ դաժան դեպքեր հայտնաբերելու դեպքում, օրենքով սահմանված կարգով, պետք է տեղեկացնեն պատկան մարմիններին և միջոցներ ձեռնարկեն նմանատիպ դեպքերը բացառելու և կանխելու նպատակով»,-ասում է «Ադել» տնային կենդանիների պաշտպանության ՀԿ նախագահ Մարթա Մելիքսեթյանը։ Վերադառնանք ապրիլի 4-ի դեպքին, որն էականորեն տարբերվում էր նմանատիպ այլ դեպքերից, քանի որ քրեական վարույթ նախաձեռնվեց ոչ միայն 307-րդ, այլև Քրեական օրենսգրքի երկու այլ հոդվածների հատկանիշներով։ «Ադել» տնային կենդանիների պաշտպանության ՀԿ նախագահ Մարթա Մելիքսեթյանը մանրամասնում է․ ««Ադել» տնային կենդանիների ՀԿ-ն, ապրիլի 2-ին ստանալով տեղեկություն, որ Լոռու մարզում՝ Սպիտակ քաղաքի հարակից տարածքում, պետք է իրականացվի շնամարտ՝ տարբեր ՀԿ-ներից ստեղծել է աշխատանքային խումբ և մեկնել է Սպիտակ»։ Հասարակական կազմակերպությունների անդամները տեղ հասնելով՝ համոզվեցին, որ իսկապես կազմակերպվել է շնամարտ։ Հասարակական կազմակերպությունների կանոնադրության պահանջների համաձայն՝ կենդանասեր-կենդանապաշտպաններն ահազանգեցին 112 ծառայություն։ «Դոգ-մա» ՀԿ համանախագահ Գոհար Տեր-Անտոնյանը նշում է․ «Ոստիկանությանն ուզում եմ շնորհակալություն հայտնել, քանի որ ահազանգից 4 րոպե հետո եղել է տեղում։ Եվ բացի նրանից, որ միանգամից դադարեցվել է շնամարտը, Ոստիկանության պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ շնամարտ կազմակերպողները չկարողացան փախուստի դիմել»։ «Ոստիկանության ծառայողները, հասնելով նշված վայր, ձերբակալել են շնամարտի կազմակերպիչներից երեքին և տեղափոխել Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին տրանսպորտային միջոցների և ութ շների հետ միասին»,- ասում է ՀՈԳՎ ավագ տեսուչ Դավիթ Դիպլոշյանը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սպիտակի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ ոչ միայն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, այլև խուլիգանության ու ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է։ ՆԳՆ-ից հիշեցնում են, որ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի համաձայն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք է նաև կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը։ Ուստի հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ չխախտել օրենքի պահանջը և դրանով իսկ խուսափել քրեական պատասխանատվությունից։Ավելին13:1613.04.26 -
ԻրավականԱրշակ Սրբազանի գործով ապրիլի 14-ին հրավիրված է 1-ին դատական նիստը․ Արսեն ԲաբայանԱյս քաղաքական հետապնդման հետեւանքով Սրբազանը շուրջ 3 ամիս եղել է բանտարկվածԱվելին13:0413.04.26 -
ԵրևանԱղետալի հեղեղումներ՝ ամբողջ Երևանում. խորտակված մեքենաներ և խցանված խողովակներՀորդառատ անձրևներից գիշերը Երևանը նորից ջրի տակ էր հայտնվել: Տասնյակ փողոցներ հեղեղվել էին, մեքենաներ՝ արգելափակվել: Ջրահեռացման համակարգը կրկին չէր գործում մայրաքաղաքում: Օգտատերերը սոցցանցերում ոչ միայն տեսանյութեր են տարածում, այլև սուր քննադատում քաղաքային իշխանությանը՝ արձանագրելով՝ Երևանը կրկին մնաց իր խնդիրների հետ՝ ջրախեղդ եղած խոստումների տակ:Ավելին13:0013.04.26 -
ՔաղաքականՀիմա խաղում ես «Երկրի հակառակ կողմը», բայց ես չեմ հասկանում «Երկրի ո՞ր կողմը» կամ «Ո՞ր երկրի կողմը»․ Աշոտ Մինասյանը՝ ՓաշինյանինՆա, մասնավորապես, նշել է. «Հետո փորձեցիր խաղալ Ֆիդել Կաստրոյի ու Չե Գևարայի համատեղ կերպարները որպես հեղափոխական և պատերազմական հաղթողի՝ չստացվեց։ Այնուհետև քեզ նմանեցրիր վիրավոր Մոնթե Մելքոնյանին՝ չեղավ։ Հետո եկավ ժամանակ, որ քեզ դրեցիր Թոմաս Կրոմվելի տեղը և ցանկացար կործանել եկեղեցին, որպեսզի տիրանաս եկեղեցու տարածքներին ու գանձերին։ Բայց փառք ու պատիվ մեր հավատավոր ժողովրդին․․․ Այս պահին ընտրել ես Միխայիլ Գորբաչովի ցիլոյով կերպարը, որ բացում է սահմանները և ժողովրդին ազատություն տալիս։Ավելին12:5413.04.26 -
ՔաղաքականՄեկնարկել է հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի հայտերի ընդունումը․ ԿԸՀՀՀ ԿԸՀ-ն այսօրվանից սկսած՝ ընդունում է հունիսի 7-ին նշանակված ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների՝ կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերի ընդունման գործընթացը։ Քաղաքական ուժերը պետք է մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 18:00-ն, հանձնաժողով ներկայացնեն օրենքով սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նաև պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները:Ավելին12:4613.04.26