Լրահոս

2026-04-13
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում 3 տղամարդ ձեռքերով ու ոտքերով հարվածել են ավտոբուսի վարորդին. նրանք ձերբակալվել են
    Ապրիլի 8-ի ցերեկը 112 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ երեք տղամարդ Էրեբունի փողոցում դուրս են հանել 74 համարի ավտոբուսի վարորդին, ծեծի ենթարկել, վնասել ճակատը, ապա իջեցրել ուղևորներին և դիմել փախուստի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12։35-ին, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 74 երթուղային ավտոբուսի մեջ երկու երիտասարդ սկսել են վիճաբանել միմյանց հետ։ Վարորդը նրանց դիտողություն է արել, սակայն նրանք շարունակել են վիճել։ Ապա նրանցից մեկը մոտեցել է վարորդին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ։ Վարորդն էլ վերջինիս իջեցրել է ավտոբուսից։
    21:00
    13.04.26
    Ավելին
  • Հայաստան
    Հողագործներին՝ ստաժ և բարձր թոշակ. «Հայաստանի» առաջարկը մեծ ոգևորություն է առաջացրել գյուղում
    Քաղցրաշենում լավ են արձագանքում «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի՝ «Հողագործի աշխատանքային ստաժը» կետին: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժն առաջարկում է աշխատանքային ստաժ սահմանել հողագործների համար, ինչի արդյունքում նաև թոշակը զգալիորեն բարձրացնելու հնարավորություն կստեղծվի: Վարկերի ու պարտքերի բեռի տակ գտնվող գյուղացիներն ասում են՝ «Մարդիկ կզգան, որ պետությունն իրենց գնահատում է»:
    20:49
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հրազդան-Ծաղկաձոր երթուղին սպասարկող միկրոավտոբուսին․ կան վիրավորներ
    Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհի Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Հրազդան-Ծաղկաձոր երթուղին սպասարկող թիվ 72 մարդատար միկրոավտոբուսը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վթարի պատճառը եղել է Ծաղկաձորից դեպի Հրազդան տանող ճանապարհահատվածում առաջացած սողանքը, որը լցված է եղել ճանապարհի երթևեկելի գոտում, և «Mercedes»-ի վարորդը դեպի Հրազդան ընթանալիս հայտնվել է սողանքի հետևանքով առաջացած ջրափոսում և, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել միկրոավտոբուսին, որում եղել է մոտ 10 ուղևոր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորների մեջ կան անչափահասներ։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության և եղել են սթափ։
    20:43
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը պատրաստ է նպաստել Իրանի շուրջ լարվածության թուլացմանը. Պեսկով
    «Ռուսաստանը շարունակում է բաց մնալ ցանկացած բարի ծառայություն մատուցելու համար, որը կնպաստի Իրանի շուրջ լարվածության թուլացմանը»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
    20:35
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Առեղծվածային սպանություն՝ Մրգաշենում. դանակահարել են գյուղի 52-ամյա ատամնաբույժին
    Հայլուր 20։30 Առեղծվածային սպանություն՝ Մրգաշենում. դանակահարել են գյուղի 52-ամյա ատամնաբույժին
    20:30
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` մարտի հաշվետվությունը
    Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության կանխարգելմանն ու բացահայտմանը։ 2026 թվականի մարտին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է՝ 17,87գր թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 129,5մլ թմրամիջոցի նմանվող հեղուկ, 124 բջջային հեռախոս, 176 բջջային հեռախոսի պարագա, 8 wi-fi սարք, 44 կտրող-ծակող առարկա, 86,5լ ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։ Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից:
    20:24
    13.04.26
    Ավելին
  • Արցախ
    Հայ-ադրբեջանական «անկաշկանդ զրույց»՝ Գաբալայում, պղծված հայկական սրբավայրեր՝ Ստեփանակերտում
    Ադրբեջանցիները Ստեփանակերտում հիմնահատակ ավերել են Սուրբ Հակոբ եկեղեցին: Այն պատերազմից հետո Արցախի մայրաքաղաքում կառուցված առաջին եկեղեցին էր: Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ ադրբեջանցիները եկեղեցու քարը քարին չեն թողել: Արցախի թեմը այդ քայլը «համակարգված, նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն» է անվանել, հիշեցրել, որ Շուշիի Ս.Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի Ս. Սարգիս, Բերձորի Ս. Համբարձման, Մեխակավանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցիները նույնպես հիմնովին ավերվել են 2023-ից հետո: Արցախի թեմը կոչ է անում միջազգային համապատասխան կառույցներին միջամտել՝ դադարեցնելու ակնհայտ վանդալիզմը և կանխել համաքրիստոնեական արժեք հանդիսացող արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը:
    20:15
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանի դեմ այս պшտերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ
    Իրանցի զինվորական շրջանակներից առայժմ հնչել է երկու ուղերձ. մեկը, որ ԱՄՆ-ի ռազմանավերին հարված կհասցվի, եթե դրանք փորձեն անցնել նեղուցով, և երկրորդը, որ եթե իրանական նավահանգիստների անվտանգությունն ու աշխատանքը խաթարվի, ապա Պարսից և Օմանի ծոցերի բոլոր նավահանգիստները չեն կարող ապահով համարվել։
    20:05
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տնակ է այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տնակին կից երկհարկանի շինություն
    Ապրիլի 13-ին, ժամը 12։06-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում՝ սուպերմարկետի հետնամասում, հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։50-ին, մարվել՝ 14։50-ին։ Այրվել է տնակը (մոտ 80 քմ)՝ գույքով։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տնակին կից երկհարկանի շինություն:
    19:53
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը
    Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՅԴ-ն կազմակերպում է ավանդական Ջահերով երթը, որը կկայանա ապրիլի 23-ին, ժամը 20։00-ին: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից։ Ջահերով երթը խորհրդանշում է շարունակական պայքարը՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ընդդեմ ուրացման ու մոռացության։ Երթը նպատակ ունի հիշեցնելու, որ արդարության վերականգնման համար պայքարը մշտական է։ Այս տարի ևս բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել Ջահերով երթին՝ որպես ջահակիր: Ջահակիր դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով ։ Պայքարը շարունակվում է։ Արի՛ Ջահերով երթի, վառ պահիր քո պահանջատիրության ջահը։
    19:45
    13.04.26
    Ավելին
  • Իրավական
    Դանակի հարվածներով սպանել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժին
    Դանակի մի քանի հարվածով կյանքից զրկել են Մրգաշեն գյուղի 52-ամյա ատամնաբույժին: Նրան դանակահարել են սեփական տան դիմաց։ Այս մասին «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում ասել է գյուղի վարչական ղեկավարը: Մահացած տղամարդը Արթուր Ավագյանն է՝ երեք անչափահասների հայր: Ամուսնու սպանության պահին կինն է տանը եղել, բայց շատ բան չի կարող պատմել: Շոկի մեջ է: Ըստ գյուղապետի՝ ապանված ատամնաբույժի կինը իրեն հասցրել է պատմել, որ ամուսինը դուրս է եկել ու 10 րոպե հետո շունը բակից նրա կոշիկը տարել է ներս: Կինը դրանից հասկացել է, որ մի բան այն չէ։ Դուրս է եկել, տեսել ամուսնուն բակում ընկած:
    19:36
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բшխվել․ կա 5 վիրшվոր
    Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 35-ամյա Բարսեղ Գ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի, 58-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և 43-ամյա Էդուարդ Գ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։
    19:32
    13.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է դարձնում TRIPP-ը. Թրամփի հետ գործարքը՝ խելագարությո՞ւն
    «Թրամփի ուղի» նախագծի ճակատագրի վերաբերյալ հայաստանցի ու արտասահմանցի փորձագետների տխուր կանխատեսումների ֆոնին՝ Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին վստահեցնում է, թե շատ արագ կյանքի է կոչվելու TRIPP-ը: Մինչդեռ մեկ ամիս առաջ, հենց ինքն էր խոստովանում, որ իրանական պատերազմի պատճառով ԱՄՆ վարչակազմի համար առաջնահերթություն չէ տրանսպորտային այդ պրոյեկտը: Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսն էլ խելագարություն է համարում Թրամփի հետ տնտեսական զարգացման և անվտանգության ամրապնդման հույսեր կապելը:
    19:25
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պետերբուրգում այրվում է այն տունը, որտեղ բնակվում է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի մայրը․ տարհանվել է 18 մարդ
    Նևսկի պրոսպեկտում գտնվող բանկիր Հենրիխ Բլոկի եկամտաբեր տան ձեղնահարկը հրդեհվել է. հրդեհին շնորհվել է բարդության բարձր մակարդակ։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հենց այրվող ձեղնահարկի տակ են գտնվում Telegram-ի հիմնադրի մորը՝ Ալբինա Դուրովային պատկանող բնակարանները։ Նևսկի պրոսպեկտը փակվել է, շենքից տարհանվել է 18 մարդ։ Հրդեհի մակերեսը կազմում է մի քանի հարյուր քառակուսի մետր։
    19:16
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփի՝ Իրանի մասին հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել Արևմուտքում
    Իրանը և ԱՄՆ-ը ապրիլի 11-ին բանակցություններ են սկսել Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփն ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնության հասնելու մասին։ Ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակության ղեկավար, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ երկարատև բանակցությունների ընթացքում երկրները չեն կարողացել համաձայնության գալ, և Նահանգների պատվիրակությունը տուն կվերադառնա առանց գործարքի։
    19:05
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հերթական ողբերգական միջադեպը՝ Կոտայքի մարզում․ բժիշկներն արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը
    Այսօր՝ ապրիլի 13-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի շտապօգնությունից ահազանգ է ստացվել, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նաիրի խոշորացված համայնքի Մրգաշեն բնակավայրի 1-ին փողոցի 8-րդ նրբանցք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
    19:00
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարորդական քննությունների կարգը փոխվում է. ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
    Այսուհետ մեր քաղաքացիների համար տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։ Սա հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել գործնական քննությանը պատրաստվելուն, ինչպես նաև կմեղմացնի ժամկետային սահմանափակումների խնդիրը։
    18:57
    13.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Ցավոտ վերջ՝ թուրքամետ Օրբանի իշխանության համար. Եվրամիությունը հաղթեց Հունգարիայում
    Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած Պետեր Մադյարին իր կողմնակիցները համեմատում են գարնանային քամու հետ, որը պետք է ցրի այն «քաղաքական մառախուղը», որ ձևավորվել էր Օրբանի 16-ամյա իշխանության տարիներին։ Պրոթուրքական, կոնսերվատիվ գործիչ Վիկտոր Օրբանն իր ուժի պարտությունը ցավոտ է անվանել և շնորհավորել քաղաքական մրցակցին:
    18:49
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյուղապետը մանրամասներ է ներկայացնում Մրգաշենի սպանությունից
    Լրագրողների հետ զրույցում ասաց գյուղապետը։
    18:45
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կանխվել է uպանության դեպքը․ խուզարկությամբ նռնшկ է հայտնաբերվել
    Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի երկու բնակիչ սպանություն են նախապատրաստում և հանցավոր մտադրությունն իրականացնելու համար փորձում են ապօրինի ձեռք բերել զենք-զինամթերք։ Ձեռնարկված միջոցառումներով տեղեկությունը ստուգվեց և Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, ինչպես նաև զենքի ապօրինի կրելու և հրազենի կամ ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։ Դատարանի որոշմամբ ապրիլի 11-ին խուզարկություններ կատարվեցին 47 և 26 տարեկան տղամարդկանց բնակության վայրերում։ 47-ամյա տղամարդու Վարդ-Բաղ միկրոշրջանում գտնվող տան խուզարկությամբ հայտնաբերվեցին նռնակ, պայթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով լցված ծխախոտի տուփ։ Երկուսն էլ ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
    18:39
    13.04.26
    Ավելին