Լրահոս
2026-04-13
-
ՔաղաքականԵթե ուզում եք հեռացնել Ալիևի երազանքների կամակատարին, պետք է խրախուսել մարդկանց գնալ ընտրատեղամաս. Տաթևիկ ՀայրապետյանՄեր հանրային դաշտում շատերն են ուրախացել Հունգարիայի նախկին ղեկավար Վիկտոր Օրբանի կողմից ընտրություններում պարտվելու առթիվ։ Բնական է պատճառը՝ Օրբանը բոլորիս ուղեղում հայտնի է որպես մեկը, ով գործարքի է գնացել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հետ և գաղտնի կերպով արտահանձնել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Նաև մարդիկ շեշտում են, որ Օրբանն ուներ Վենսի աջակցությունը կամ Պուտինի աջակցությունը ու պարտվեց։ Իսկ գիտե՞ք, ի շարս այլ հարցերի, ինչն է ապահովել նրա պարտությունը․ մարդկանց մեծաքանակ մասնակցությունը։ Ըստ աղբյուրների՝ ընտրողների մասնակցությունը կազմել է ռեկորդային 77.8%, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Հունգարիայի ընտրություններում։ Սա է, ըստ իս, դարձել որոշիչ։ Նման մասնակցության դեպքում ուզու՞մ ես կեղծես էլ, ով էլ քեզ գա օգնի, չես կարող հաղթել, եթե հանրությունը որոշել է գնա ընտրատեղամաս ու ՉԸՆՏՐԻ քեզ։ Նիկոլ Փաշինյանին հեռացման ուղին էլ է սա։ Նրա գլխավոր աջակիցն Ալիևն է, մյուսներին ինքը միգուցե և հարմար է, բայց ինքը շատ անհարմար է հենց հայ ժողովրդին, քանի որ շարունակ աճուրդի է հանում մեր շահը, իրավունքը, արժանապատվությունը, արմատը, ազգային արժեքները և փոխարենը մեզ համար ստանում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգ։ Դրա համար, եթե ուզում եք հեռացնել Ալիևի երազանքների կամակատարին, պետք է խրախուսել մարդկանց գնալ ընտրատեղամաս, դեռ մի կողմ, թե ում կընտրեն, ում կհավանեն, կարևորը, որ գնան, իրենց ձայնին տեր կանգնեն։ Եթե մարդկանց 70% ու ավելի հունիսի 7-ին գնաց ընտրության, Ալիևի մարդը և նրա «Քանդենք պետությունը» կուսակցությունը ՀՀ-ում իշխանության մնալու որևէ շանս չունի։ Սրա համար հանրային դաշտում պետք է ակտիվ խրախուսվի մարդկանց մասնակցությունը ընտրությանը, որովհետև նրանց ընտրողները սենց թե նենց գնալու են, մեզ պետք է, որ գնան նրանց չընտրողները ու չընդունողները, իսկ այդ մարդիկ ակնհայտ մեծամասնություն են»,-գրել է նա։Ավելին23:4813.04.26 -
ՀայաստանՇիրակի մարզում անասնապահությունը կանգնած է լուրջ և համակարգային խնդիրների առաջ. Մհեր ՄելքոնյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրել է. «Այսօր Շիրակի մարզում անասնապահությունը կանգնած է լուրջ և համակարգային խնդիրների առաջ։ Տարիներ շարունակ անտեսված այս ռազմավարական ոլորտը արդեն չի կարողանում դիմակայել թե՛ տնտեսական ճնշումներին, թե՛ պետական քաղաքականության բացակայությանը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի 2025 թվականի տվյալների համաձայն՝ վերջին հինգ տարիների ընթացքում Շիրակի մարզում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կրճատվել է 22 266-ով։ Սա պարզապես թիվ չէ․ սա աղետալի միտում է, որն ուղղակիորեն հարվածում է մարզի սոցիալական կայունությանը, գյուղական համայնքների կենսունակությանը և երկրի պարենային անվտանգությանը։ Պատճառները ակնհայտ են․ գյուղացին միայնակ է մնացել իր խնդիրների հետ։ Կերի գները շարունակում են աճել, անասնաբուժական ծառայությունները հաճախ անհասանելի են կամ թանկ, պետական աջակցության ծրագրերը՝ ոչ հասցեական և ձևական։ Ավելին՝ սպանդանոցների ցանցի բացակայությունը և մթերման արդար համակարգի չլինելը խեղդում են գյուղացուն՝ նրան զրկելով իր աշխատանքի արժանապատիվ արդյունքից։ Այս ամենի ֆոնին գործող իշխանությունները շարունակում են խոսել զարգացման մասին, սակայն իրականում գյուղատնտեսության այս կարևոր ճյուղը օրեցօր թուլանում է։ Երբ գյուղացին այլևս շահավետ չի համարում անասնապահությամբ զբաղվելը, դա արդեն լոկ ոլորտային խնդիր չէ՝ դա ազգային անվտանգության խնդիր է։ Եթե այս միտումը չկասեցվի, վաղը մենք ունենալու ենք ոչ միայն դատարկվող գյուղեր, այլ նաև արտաքին շուկաներից կախված պարենային համակարգ։ Այս պահին այլևս անթույլատրելի է խոսել կիսատ-պռատ լուծումների և ձևական ծրագրերի մասին։ Շիրակի անասնապահության անկումը պարզ տնտեսական խնդիր չէ․ դա պետական քաղաքականության ձախողման ուղիղ հետևանք է, որի գինը վճարում են գյուղացին, համայնքը և ամբողջ երկիրը։ Խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի կրճատումը հստակ գնահատական է՝ ոչ թե գյուղացու աշխատանքի, այլ պետական մոտեցումների արդյունավետության վերաբերյալ։ Սա լուրջ նախազգուշացում է, որ եթե չձեռնարկվեն անհապաղ և համակարգային քայլեր, ապա գործընթացը կդառնա անկառավարելի։ Պետությունը պարտավոր է ոչ միայն արձանագրել խնդիրը, այլ կրել դրա ամբողջական պատասխանատվությունը և ներկայացնել հստակ գործողությունների ծրագիր՝ ժամկետներով, չափելի արդյունքներով և կոնկրետ պատասխանատուներով։ Հակառակ դեպքում մենք գործ ունենք ոչ թե պարզապես ոլորտի անկման, այլ գյուղական կյանքի կազմաքանդման, պարենային կախվածության խորացման և սոցիալ-տնտեսական նոր ճգնաժամի ձևավորման հետ։ Լռությունն այս հարցում այլևս հանցավոր է»։Ավելին23:4513.04.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին23:3013.04.26 -
ԱրցախԵրախտագիտության պարգևներ են փոխանցվել արցախցիների իրավունքների պաշտպանության գործի նվիրյալներինԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը երախտագիտության պարգևներ է փոխանցել Արցախցիների իրավունքների պաշտպանության գործին նվիրված մի շարք սփյուռքահայ և ՀՀ գործիչների։Ավելին23:1913.04.26 -
ՔաղաքականՖեյք սիրո տեսարաններ՝ Փաշինյանի շուրջբոլորը. առաջնորդն արդեն անտանելի՞ է դարձելՔՊ-ականների քարոզարշավին ուշադիր հետևող քաղտեխնոլոգները նկատում են՝ Փաշինյանի ամեն այցի ժամանակ նույն պատկերն է՝ բեմը պատրաստ է, մարդիկ՝ ներկա, մթնոլորտը՝ նախապես «ջերմացված»։ Այնպիսի զգացողություն է, թե ոչ թե իրական հանդիպումներ են տեղի ունենում, այլ լավ բեմադրված ներկայացումներ, որտեղ ամեն դետալ հաշվարկված է՝ անգամ ժողովրդական սերը: Այդուհանդերձ, ըստ Բորիս Մուրազիի, նկատելի է, որ նույնիսկ ամենամոլի փաշինյանականներ են հոգնել իրենց առաջնորդի շատախոսությունից:Ավելին23:0813.04.26 -
ԻրավականԴավիթ Մինասյանին ՔԿՀ են տարել սայլակով. փաստաբանը մանրամասն է ներկայացրել․ «Սպուտնիկ Արմենիա»«Մեզ համար բացարձակ սպասելի չէր, որ Դավիթին կտեղափոխեն ՔԿՀ։ Դավիթի վիճակն այնպիսին չէր, որ նրան տեղափոխեին. նա 10 օր է` չի քայլել, գլուխը նորմալ չի կարողանում շարժել, ուժեղ ցավեր ունի։ «Կատետերը» հանեցին Դավիթի թևից ու տարան»,– պատմել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։Ավելին22:5713.04.26 -
ՔաղաքականՏարեկան 45 հազար նոր աշխատատեղ. «Հայաստան» դաշինքը տնտեսական քարտեզ է մշակել«Աշխատատեղերը չեն ստեղծվում խոստումներով, այլ կոնկերտ գործողություններով»,- հիշեցրել է «Հայաստան» դաշինքը, որ Հայաստանում տարեկան 45 հազար աշխատատեղ ստեղծելու տնտեսական քարտեզ է մշակել:Ավելին22:4913.04.26 -
ՀասարակականՈւշադրություն․ լուսադեմին օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճանԱրագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1-2 աստիճան ցուրտ»:Ավելին22:3913.04.26 -
ԻրավականՆախորդ շաբաթ պարեկները հայտնաբերել են 416 ոչ սթափ վարորդ․ ՆԳՆԱպրիլի 6-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4235 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 114 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 97 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 606, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 579, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 262, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 149 և 1520 այլ իրավախախտում։ 107 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 120-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 56-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 38-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 70 անձ։Ավելին22:2713.04.26 -
ՔաղաքականԹրիփ ու ակադեմիական քաղաք խոստացողները ջրահեռացման մի հարց չեն կարողանում լուծել․ Ագնեսա ԽամոյանԱյս մասին հայտարարել է 1Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։Ավելին22:1913.04.26 -
ԱռողջապահականԵրբ հիվանդանոցը դառնում է բիզնես. արդյո՞ք տնօրենը պարտադիր պետք է լինի բժիշկ. AntiCorՀայաստանի առողջապահական համակարգում շրջանառվում է մի նախաձեռնություն, որը կարող է էականորեն փոխել բժշկական հաստատությունների կառավարման տրամաբանությունը․ առաջարկվում է օրենսդրական փոփոխություն, ըստ որի՝ հիվանդանոցների և այլ բժշկական կազմակերպությունների տնօրենների համար այլևս պարտադիր չի լինի բժշկական կրթություն ունենալը։ Առաջարկը ներկայացվում է որպես կառավարման արդիականացման քայլ, սակայն դրա ազդեցությունը շատ ավելի լայն է՝ ներառելով ոչ միայն արդյունավետության, այլև էթիկայի, վստահության և հակակոռուպցիոն ռիսկերի հարցերը։ Այս մասին հայտնում է AntiCor-ը։ Առաջարկի հիմքում ընկած գաղափարը պարզ է․ բժշկական հաստատությունը միայն բուժման վայր չէ, այլ նաև բարդ կազմակերպություն՝ ֆինանսական հոսքերով, մարդկային ռեսուրսներով և կառավարման գործընթացներով։ Այս տրամաբանությամբ՝ հնարավոր է, որ պրոֆեսիոնալ մենեջերը կարողանա ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքը, բարձրացնել ֆինանսական կայունությունը և օպտիմալացնել ծառայությունները։ Միաժամանակ ենթադրվում է, որ բժշկական որոշումները կշարունակեն մնալ բժիշկների՝ օրինակ գլխավոր բժշկի կամ բժշկական տնօրենի իրավասության ներքո։ Սակայն այս տեսական բաժանումը իրականում միշտ չէ, որ աշխատում է այնպես, ինչպես նախատեսվում է։ Առողջապահությունը այն ոլորտն է, որտեղ կառավարման և բժշկական որոշումների միջև սահմանը հաճախ պայմանական է։ Երբ տնօրենի առաջնային նպատակը դառնում է ֆինանսական արդյունավետությունը, անխուսափելիորեն առաջանում է ռիսկ, որ բուժման գործընթացը սկսում է դիտարկվել տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից։ Այդ դեպքում բժիշկը կարող է հայտնվել կառավարչական ճնշման տակ՝ ընտրելով ոչ թե լավագույն կլինիկական լուծումը, այլ այն, որն ավելի շահավետ է հաստատության համար։ Այս համատեքստում հատկապես կարևոր է անդրադառնալ կոռուպցիոն ռիսկերին, որոնք կարող են ուժեղանալ նման փոփոխության պայմաններում։ Հայաստանի առողջապահական համակարգում արդեն իսկ առկա են պետական գնումների և մատակարարումների թափանցիկության հետ կապված խնդիրներ։ Երբ հաստատության ղեկավարը չունի բժշկական կրթություն, նրա համար ավելի հեշտ է դառնում ներգրավվել ֆինանսական որոշումների մեջ՝ առանց մասնագիտական հակակշռի։ Սարքավորումների կամ դեղերի գնումների գործընթացում կարող են առաջանալ իրավիճակներ, երբ տեխնիկական պահանջները ձևակերպվում են կոնկրետ մատակարարի համար, իսկ ընտրությունը պայմանավորված է ոչ թե բժշկական անհրաժեշտությամբ, այլ նախապես ձևավորված պայմանավորվածություններով։ Բացի այդ, մեծանում է շահերի բախման հավանականությունը։ Մենեջերական միջավայրից եկող տնօրենը կարող է ունենալ կապեր մասնավոր ընկերությունների, մատակարարների կամ ապահովագրական համակարգերի հետ, ինչը կարող է ազդել որոշումների վրա։ Նման պայմաններում առողջապահական հաստատությունը կարող է վերածվել բիզնես շահերի իրականացման հարթակի, որտեղ հիվանդի շահը դառնում է երկրորդական։ Չպետք է անտեսել նաև այն, որ նույնիսկ եթե բժշկական որոշումները ֆորմալ առումով մնում են բժիշկների վրա, տնօրենը վերահսկում է բյուջեն, խթանման համակարգերը և ռեսուրսների բաշխումը։ Սա նշանակում է, որ նա ունի անուղղակի, բայց իրական ազդեցություն բուժման գործընթացի վրա։ Եթե ֆինանսական ցուցանիշները դառնում են առաջնային, բժիշկները կարող են հայտնվել իրավիճակում, որտեղ իրենց մասնագիտական անկախությունը սահմանափակվում է կառավարչական որոշումներով։ Միջազգային փորձը հաճախ բերվում է որպես հիմնավորում այս փոփոխության օգտին։ Իրոք, բազմաթիվ երկրներում բժշկական հաստատությունները ղեկավարում են ոչ բժիշկներ, սակայն այդ համակարգերում գործում են ուժեղ վերահսկողական մեխանիզմներ։ Կլինիկական և ադմինիստրատիվ իշխանությունները հստակ բաժանված են, գնումների գործընթացները թափանցիկ են, իսկ անկախ կարգավորող մարմինները ապահովում են հաշվետվողականությունը։ Այսինքն՝ մոդելի արդյունավետությունը պայմանավորված է ոչ թե տնօրենի մասնագիտությամբ, այլ ինստիտուցիոնալ միջավայրի զարգացվածությամբ։ Հայաստանի դեպքում հարցը հենց այստեղ է։ Առկա խնդիրները՝ կապված վերահսկողության սահմանափակության, մրցակցության պակասի և կառավարման կենտրոնացվածության հետ, ստեղծում են միջավայր, որտեղ նման փոփոխությունը կարող է ոչ թե բարեփոխում դառնալ, այլ խորացնել արդեն գոյություն ունեցող ռիսկերը։ Առանց լրացուցիչ հակակշիռների ներդրման, հնարավոր է, որ առողջապահական համակարգում ուժեղանա ֆինանսական շահերի գերակայությունը՝ վնասելով թե՛ բուժման որակին, թե՛ հանրային վստահությանը։ Այս պայմաններում առավել կարևոր է ոչ թե միայն օրենքի փոփոխությունը, այլ այն մեխանիզմները, որոնք պետք է ուղեկցեն այն։ Եթե տնօրենը չի պարտավորվում լինել բժիշկ, ապա անհրաժեշտ է ապահովել բժշկական որոշումների իրական անկախությունը, ներդնել գնումների լիարժեք թափանցիկություն և սահմանել խիստ կանոններ շահերի բախման կանխարգելման համար։ Առանց այս բաղադրիչների, ցանկացած կառավարչական ազատականացում կարող է վերածվել համակարգային խոցելիության։ Արդյունքում, խնդիրը չի սահմանափակվում այն հարցով, թե արդյոք տնօրենը պետք է լինի բժիշկ։ Ավելի կարևոր է հասկանալ, թե ինչպիսի համակարգում է գործում այդ տնօրենը և ինչ վերահսկողական մեխանիզմներ են սահմանում նրա լիազորությունները։ Եթե այդ մեխանիզմները թույլ են, ապա նույնիսկ ամենալավ մտադրությամբ իրականացվող փոփոխությունը կարող է բերել հակառակ արդյունքի՝ առողջապահությունը դարձնելով ոչ թե հիվանդի, այլ ֆինանսական շահերի շուրջ կառուցված համակարգ։Ավելին22:0813.04.26 -
ՄիջազգայինԱղետալի սխալ, հիմար քայլ. Իրանը սպառնում է հակահարված տալ, եթե ԱՄՆ-ը շրջափակի Հորմուզի նեղուցըԻրանա-ամերիկյան տապալված բանակցություններից ժամեր անց Վաշինգտոնը նորից հայտարարել է Հորմուզն ամբողջությամբ արգելափակելու մասին, ինչի հետևանքով օրական մոտ երկու միլիոն բարել իրանական նավթ չի հասնի համաշխարհային շուկաներ: Սպիտակ տան ղեկավարի այս հայտարարությունն արդեն քննադատել է Մոսկվան: Մեծ Բրիտանիան ու Ավստրալիան հրաժարվել են մասնակցել նեղուցի շրջափակմանը։ Իրանի դեմ Թրամփի նոր սպառնալիքները քննադատության նոր ալիք են բարձրացրել Միացյալ Նահանգներում:Ավելին21:5813.04.26 -
ՀասարակականԻսակովի պողոտայում երթևեկության փոփոխություն կլինի«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում նշված ուղղությունը շրջանցել՝ օգտվելով այլընտրանքային ճանապարհներից»,-ասված է հայտարարության մեջ։Ավելին21:4913.04.26 -
ԻրավականՀենց նոր Դավիթ Մինասյանը «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխվեց կալանավայր․ փաստաբանԴավիթ Մինասյանը մի քանի օր է՝ քաղաքացիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էր։Ավելին21:4013.04.26 -
ՀասարակականԴիլիջանում «Ford Mustang»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և երկաթե կրպակին․ կան վիրավորներԱյսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Էրիկ Դ․-ն իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը՝ տապալել այն, ապա բախվել է երկաթե կրպակին։Ավելին21:3213.04.26 -
ՀասարակականՑնցված են Մրգաշենում. 52-ամյա ատամնաբույժի դաժան սպանությունըԴանակի մի քանի հարվածով սպանել են գյուղի 52-ամյա ատամնաբույժին: Նրան դանակահարել են սեփական տան դիմաց։ Կինը ամուսնուն բակում ընկած է գտել:Ավելին21:2613.04.26 -
ՔաղաքականՄիրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում․ կհանդիպի Կայա Կալասի հետԾրագրված են հանդիպումներ ԵՄ գործընկերների, այդ թվում՝ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։Ավելին21:2113.04.26 -
ՔաղաքականՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելիորեն հասունացել է․ Տիգրան ԴումիկյանՍովորաբար նման մասշտաբի միջոցառումները հնարավոր է լինում կազմակերպել նախընտրական քարոզարշավի ամենաակտիվ փուլում, երբ հասարակությունը առավելագույնս մոբիլիզացված և մոտիվացված է։ Սակայն համապետական ընտրություններից դեռևս երկու ամիս առաջ այդ մակարդակի հանրահավաքի և երթի կազմակերպումը վկայում է ոչ միայն նորաստեղծ ընդդիմադիր ուժի զգալի հանրային աջակցության, այլև այն մասին, թե որքան վճռական են տրամադրված հանրության լայն շերտերը՝ երկրում իրական և խորքային փոփոխություններ իրականացնելու հարցում։Ավելին21:1213.04.26 -
ԻրավականԵրևանում 3 տղամարդ ձեռքերով ու ոտքերով հարվածել են ավտոբուսի վարորդին. նրանք ձերբակալվել ենԱպրիլի 8-ի ցերեկը 112 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ երեք տղամարդ Էրեբունի փողոցում դուրս են հանել 74 համարի ավտոբուսի վարորդին, ծեծի ենթարկել, վնասել ճակատը, ապա իջեցրել ուղևորներին և դիմել փախուստի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12։35-ին, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 74 երթուղային ավտոբուսի մեջ երկու երիտասարդ սկսել են վիճաբանել միմյանց հետ։ Վարորդը նրանց դիտողություն է արել, սակայն նրանք շարունակել են վիճել։ Ապա նրանցից մեկը մոտեցել է վարորդին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ։ Վարորդն էլ վերջինիս իջեցրել է ավտոբուսից։Ավելին21:0013.04.26 -
ՀայաստանՀողագործներին՝ ստաժ և բարձր թոշակ. «Հայաստանի» առաջարկը մեծ ոգևորություն է առաջացրել գյուղումՔաղցրաշենում լավ են արձագանքում «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի՝ «Հողագործի աշխատանքային ստաժը» կետին: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժն առաջարկում է աշխատանքային ստաժ սահմանել հողագործների համար, ինչի արդյունքում նաև թոշակը զգալիորեն բարձրացնելու հնարավորություն կստեղծվի: Վարկերի ու պարտքերի բեռի տակ գտնվող գյուղացիներն ասում են՝ «Մարդիկ կզգան, որ պետությունն իրենց գնահատում է»:Ավելին20:4913.04.26