Լրահոս
Իրավական
22:57
13.04.26
478

Դավիթ Մինասյանին ՔԿՀ են տարել սայլակով. փաստաբանը մանրամասն է ներկայացրել․ «Սպուտնիկ Արմենիա»

Img default alt hy

Դավիթ Մինասյանին ՔԿՀ են տարել սայլակով, այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է փաստաբանը։

«Մեզ համար բացարձակ սպասելի չէր, որ Դավիթին կտեղափոխեն ՔԿՀ։ Դավիթի վիճակն այնպիսին չէր, որ նրան տեղափոխեին. նա 10 օր է` չի քայլել, գլուխը նորմալ չի կարողանում շարժել, ուժեղ ցավեր ունի։ «Կատետերը» հանեցին Դավիթի թևից ու տարան»,-պատմել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Չնայած մի քանի օր առաջվա համեմատ Դավիթի վիճակը բարելավվել էր, սակայն Էլբակյանի խոսքով` բժիշկները զգուշացրել էին, որ նա պետք է գտնվի իրենց վերահսկողության տակ։