Լրահոս
Հասարակական
21:32
13.04.26
181

Դիլիջանում «Ford Mustang»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և երկաթե կրպակին․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Էրիկ Դ․-ն իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը՝ տապալել այն, ապա բախվել է երկաթե կրպակին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Արմեն Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։