Լրահոս
Միջազգային
21:58
13.04.26
149

Աղետալի սխալ, հիմար քայլ. Իրանը սպառնում է հակահարված տալ, եթե ԱՄՆ-ը շրջափակի Հորմուզի նեղուցը

Իրանա-ամերիկյան տապալված բանակցություններից ժամեր անց Վաշինգտոնը նորից հայտարարել է Հորմուզն ամբողջությամբ արգելափակելու մասին, ինչի հետևանքով օրական մոտ երկու միլիոն բարել իրանական նավթ չի հասնի համաշխարհային շուկաներ: Սպիտակ տան ղեկավարի այս հայտարարությունն արդեն քննադատել է Մոսկվան: Մեծ Բրիտանիան ու Ավստրալիան հրաժարվել են մասնակցել նեղուցի շրջափակմանը։ Իրանի դեմ Թրամփի նոր սպառնալիքները քննադատության նոր ալիք են բարձրացրել Միացյալ Նահանգներում: