Լրահոս
Քաղաքական
19:25
13.04.26
96

Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է դարձնում TRIPP-ը. Թրամփի հետ գործարքը՝ խելագարությո՞ւն

«Թրամփի ուղի» նախագծի ճակատագրի վերաբերյալ հայաստանցի ու արտասահմանցի փորձագետների տխուր կանխատեսումների ֆոնին՝ Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին վստահեցնում է, թե շատ արագ կյանքի է կոչվելու TRIPP-ը: Մինչդեռ մեկ ամիս առաջ, հենց ինքն էր  խոստովանում, որ իրանական պատերազմի պատճառով ԱՄՆ վարչակազմի համար առաջնահերթություն չէ տրանսպորտային այդ պրոյեկտը: Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսն էլ խելագարություն է համարում Թրամփի հետ տնտեսական զարգացման և անվտանգության ամրապնդման հույսեր կապելը: