Լրահոս
Իրավական
19:36
13.04.26
204

Դանակի հարվածներով սպանել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժին

Դանակի մի քանի հարվածով կյանքից զրկել են Մրգաշեն գյուղի 52-ամյա ատամնաբույժին: Նրան դանակահարել են սեփական տան դիմաց։

Այս մասին «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում ասել է գյուղի վարչական ղեկավարը:

Մահացած տղամարդը Արթուր Ավագյանն է՝ երեք անչափահասների հայր: Ամուսնու սպանության պահին կինն է տանը եղել, բայց շատ բան չի կարող պատմել: Շոկի մեջ է:

Ըստ գյուղապետի՝ ապանված ատամնաբույժի կինը իրեն հասցրել է պատմել, որ ամուսինը դուրս է եկել ու 10 րոպե հետո շունը բակից նրա կոշիկը տարել է ներս: Կինը դրանից հասկացել է, որ մի բան այն չէ։ Դուրս է եկել, տեսել ամուսնուն բակում ընկած: