Լրահոս
Աշխարհ
19:16
13.04.26
440

Պետերբուրգում այրվում է այն տունը, որտեղ բնակվում է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի մայրը․ տարհանվել է 18 մարդ

Img default alt hy

Պետերբուրգում այրվում է այն տունը, որտեղ բնակվում է Պավել Դուրովի մայրը։

Նևսկի պրոսպեկտում գտնվող բանկիր Հենրիխ Բլոկի եկամտաբեր տան ձեղնահարկը հրդեհվել է. հրդեհին շնորհվել է բարդության բարձր մակարդակ։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հենց այրվող ձեղնահարկի տակ են գտնվում Telegram-ի հիմնադրի մորը՝ Ալբինա Դուրովային պատկանող բնակարանները։

Նևսկի պրոսպեկտը փակվել է, շենքից տարհանվել է 18 մարդ։ Հրդեհի մակերեսը կազմում է մի քանի հարյուր քառակուսի մետր։