Լրահոս
Միջազգային
19:05
13.04.26
378

Թրամփի՝ Իրանի մասին հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել Արևմուտքում

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Հորմուզի նեղուցի շրջափակման մասին սխալ էր. այս մասին գրել է Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիսենը։

«Եթե ԱՄՆ-ը փակի Հորմուզի նեղուցը, ապա Եմենը, ամենայն հավանականությամբ, կբլոկադայի կենթարկի Բաբ էլ-Մանդեբը: Էսկալացիայի մեջ գերիշխելու ենթադրությունը Թրամփի գլխավոր հաշվարկային սխալն է»,- ասված է X սոցիալական ցանցի հրապարակման մեջ:

Կիրակի օրը Սպիտակ տան ղեկավարը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կսկսեն բոլոր այն նավերի շրջափակումը, որոնք փորձում են մտնել կամ դուրս գալ Հորմուզի նեղուցից։ Նա նաև հանձնարարել է հետևել և կալանել բոլոր այն նավերը, որոնք Թեհրանին վճարել են նեղուցով անցնելու համար։

Իրանը և ԱՄՆ-ը ապրիլի 11-ին բանակցություններ են սկսել Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփն ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնության հասնելու մասին։ Ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակության ղեկավար, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ երկարատև բանակցությունների ընթացքում երկրները չեն կարողացել համաձայնության գալ, և Նահանգների պատվիրակությունը տուն կվերադառնա առանց գործարքի։