Լրահոս
Իրավական
14:30
13.04.26
276

Փաստաբանն ահազանգում է. քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը

Img default alt hy

Ժամը 13:50-ի դրությամբ քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը, այն պայմաններում, երբ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո սահմանափակել էր նյութերին ծանոթանալու պաշտպանների ժամկետը, այն սահմանելով այսօր մինչև ժամը 14:00-ն։

Այս մասին գրել է Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո 2 ամսով կալանավորված 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի փաստաբան լուսինե Մարտիրոսյանը։

«Ի դեպ, մինչ այս պահը չենք ստացել նաև քննիչի՝ մեղադրյալի և պաշտպանների նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակելու մասին 11.04.2026թ-ի որոշման դեմ նույն օրը դատախազին ներկայացված բողոքիս պատասխանը»։