Լրահոս
2026-04-13
-
ՀասարակականԵրևանում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Վաղարշյան-Քոչար փողոցների խաչմերուկում դի կա։ Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված վայրում հայտնաբերվել է Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Էդուարդ Հ.-ի մարմինը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Ավելին12:3913.04.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ջրախեղդ եղած Երևանը. խայտառակ վիճակ՝ մայրաքաղաքի խորտակվող փողոցներումՀայլուր 12։30 Ջրախեղդ եղած Երևանը. խայտառակ վիճակ՝ մայրաքաղաքի խորտակվող փողոցներումԱվելին12:3013.04.26 -
ՔաղաքականՓաշինյանի գլխավորությամբ կառավարությունը ԱԺ կգա. ի՞նչ է սպասվում. ArmlurԲանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը պետք է ԱԺ ամբիոնից ներկայացնի ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման արդյունքների մասին զեկույց:Ավելին12:1613.04.26 -
Հասարակական24 ժամ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:0613.04.26 -
ՀասարակականՄեկ շաբաթ նստացույց կլինի դատախազության շենքի դիմաց՝ ժամը 11-ից մինչև 20:00Մի խումբ մայրեր նստացույց են անում Գլխավոր դատախազության դիմաց՝ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին ազատ արձակելու պահանջով:Ավելին11:5613.04.26 -
ՀասարակականՉի կարելի մարդկանց սադրանքի ենթարկել. նստացույց դատախազության շենքի դիմաց՝ հաջակցություն Դավիթ ՄինասյանիՆստացույց դատախազության շենքի դիմաց՝ հաջակցություն Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործով 18-ամյա Դավիթ Մինասյանի։Ավելին11:4513.04.26 -
ԱռողջապահականՇիրակում ողբերգական վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր․ «Sputnik Արմենիա»Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում ապրիլի 10–ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակը շարունակում է ծանր և ծայրահեղ ծանր մնալ: Տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։Ավելին11:3913.04.26 -
ՀասարակականԱրագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ բախվել ծառին. կան վիրավորներԱյսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Գյումրի H17 ավտոճանապարհի Արագած-Գետափ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ բախվել ծառին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 3 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։Ավելին11:2913.04.26 -
Միջազգային«Աջից հուկ»․ Զախարովան ծիծաղով մեկնաբանել է Մակրոնի և նրա կնոջ միջև տեղի ունեցած միջադեպըՆախորդ տարվա մայիսին Ֆրանսիայի առաջնորդը կնոջ հետ ժամանել էր Վիետնամ։ Լրագրողները, ովքեր նկարահանում էին նախագահի՝ ինքնաթիռից դուրս գալու պահը, ֆիքսել են այն դրվագը, երբ Մակրոնը հարված է ստանում դեմքին իր տիկնոջից. տեսանյութում Բրիջիտն ամբողջությամբ չի երևում, բայց նկատելի է, թե ինչպես են նրա ձեռքերը բավականին ուժգին հրում նախագահին ուղիղ կզակին։Ավելին11:2313.04.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ:Ավելին11:1513.04.26 -
ՔաղաքականԱրևմտյան Արդբեջանի թեզը բլեֆ էԱսուլիսի ժամանակ ասաց Ադրբեջան գնացած «քաղհասարակության ներկայացուցիչ»-ը։Ավելին11:0513.04.26 -
ՀասարակականԻշխանության հարցը չի կարող լուծվել պարզ կերպերով․ Հայր ԻսահակՀատկանշական է Օգոստինոս Ավրելիոսի՝ «Աստծո քաղաքը» աշխատությունը, որը առանձնացնում է երկու քաղաք՝ երկրային և աստվածային։ Երկրային քաղաքը, որը կառուցված է ինքնասիրության վրա, անխուսափելիորեն ենթակա է խեղաթյուրումների, այդ թվում՝ իշխանության անփութությանը։ Իսկ աստվածային քաղաքը մնում է իդեալ, որը երբեք ամբողջությամբ չի իրականանում պատմության մեջ։ Այս տեսանկյունից ցանկացած քաղաքական կառուցվածք դատապարտված է լինել անկատար՝ անկախ իր մտադրություններից։ Այս միտքը հետագայում խորացնում է Սյորեն Կյերկեգորը, ով շեշտում է անհատի ներքին պատասխանատվությունը Աստծու առաջ։ Իշխանության խնդիրը, այս տեսանկյունից, չի սահմանափակվում ինստիտուցիոնալ մակարդակով․ այն յուրաքանչյուր որոշման մեջ ներառում է գոյաբանական ընտրություն։ Անփութությունը այստեղ դառնում է ոչ միայն սխալ, այլ նաև մի տեսակ «հոգևոր թմբիր», երբ մարդը խուսափում է իր ընտրության ամբողջ ծանրությունից։Ավելին10:5513.04.26 -
ՄիջազգայինՀունգարիայի ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցությունը չի բացառում երկխոսությունը Մոսկվայի հետNépszava թերթին տված հարցազրույցում քաղաքական գործիչը նշել է, որ երկրի բնակիչները ցանկանում են, որ իրենց կառավարությունը լինի «հունգարամետ», այլ ոչ թե «ուկրաինամետ»։ «Լավ կլիներ ունենալ մի կառավարություն, որը զբաղվում է հունգար ժողովրդի իրական խնդիրներով։ Իհարկե, եթե դա տեղի ունենա, ստիպված կլինենք նստել բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի նախագահ [Վլադիմիր Պուտինի] հետ»,- նշել է նա։ Մադյարը հավելել է, որ «ոչ Ռուսաստանի, ոչ Հունգարիայի աշխարհագրական դիրքը չի փոխվի»։ Բացի այդ, դեռ որոշ ժամանակ կպահպանվի Հունգարիայի «էներգետիկ կախվածությունը» Ռուսաստանից։ «Եթե անհրաժեշտ լինի, մենք բանակցություններ կվարենք, բայց ընկերներ չենք դառնա»,- մատնանշել է կուսակցության առաջնորդը։ Ավելի վաղ Հունգարիայի Ազգային ընտրական բյուրոն հայտնել էր, որ ապրիլի 12-ին կայացած ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը՝ Պետական ժողովում (միապալատ խորհրդարան) ստանալով 199 տեղից 138-ը։Ավելին10:4513.04.26 -
ՔաղաքականԱննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի հետԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի հետ:Ավելին10:3013.04.26 -
ԱշխարհԹրամփը լուսանկար է հրապարակել, որտեղ իրեն ներկայացրել է բժշկողի կերպարովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել, որտեղ նա ներկայացված է «բժշկողի» կերպարով։ Այն հիշեցնում է Հիսուս Քրիստոսի կերպարը։ Արհեստական բանականության միջոցով ստեղծված նկարում Թրամփը պատկերված է բաց գույնի հագուստով և կարմիր թիկնոցով՝ ձեռքը դրած հիվանդանոցային մահճակալին պառկած մարդու վրա։ Նրան շրջապատում են մարդիկ, այդ թվում՝ աղոթող կին, զինվորական և բուժաշխատող։ Ֆոնին երևում են ամերիկյան դրոշը, Ազատության արձանը, Կապիտոլիումը, ռազմական ինքնաթիռներ և արծիվներ։ Հրապարակումն արված է կրոնական և հայրենասիրական մոտիվները համադրող ոճով։ Թրամփը պատկերին կից որևէ մանրամասն մեկնաբանություն չի թողել։ Դրանից անմիջապես հետո ամերիկյան առաջնորդը հրապարակել է ևս մեկ նկար, որտեղ պատկերված է իր անունը կրող աշտարակը (Trump)՝ Լուսնի մակերևույթը հիշեցնող մի վայրում։Ավելին10:1513.04.26 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին10:0013.04.26 -
ՀասարակականԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում. մեքենաներ են արգելափակվել անձրևաջրերումԱպրիլի 12-ին, ժամը 23։40-ից սկսած ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի Սևանի և Գյուրջյան փողոցներում հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն անձրևաջրերից դուրս են բերել տրանսպորտային միջոցները։Ավելին09:4913.04.26 -
ՄիջազգայինՕրբանը հրաժեշտ կտա վարչապետի պաշտոնին. Հունգարիայում հաղթել է ընդդիմությունըՀունգարիայում քաղաքական մեծ փոփոխություններ են. Պետեր Մադյարի գլխավորած ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը ոչ միայն հաղթել է ընտրություններում, այլև հավակնում է խորհրդարանում ստանալ սահմանադրական մեծամասնություն: Ինչպես հայտնում է BBC-ն, վարչապետ Վիկտոր Օրբանը, ով 16 տարի շարունակ ղեկավարում էր երկիրը, արդեն ընդունել է իր «Ֆիդես» կուսակցության պարտությունը։ Նա նշել է, որ պատրաստ է շարունակել քաղաքական գործունեությունը որպես ընդդիմություն։ Ըստ նախնական տվյալների՝ «Ֆիդեսը» կստանա 54 մանդատ, իսկ ծայրահեղ աջակողմյան «Մեր հայրենիք» (Mi Hazánk) կուսակցությունը՝ 6 մանդատ։ Հունգարիայի խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։Ավելին09:3813.04.26 -
ՄիջազգայինԹրամփին չի անհանգստացնում Իրանի հետ բանակցությունների ձախողումը«Ինձ չի հուզում՝ նրանք կվերադառնան բանակցությունների սեղան, թե ոչ։ Եթե չվերադառնան, դա ինձ կգոհացնի», - ասել է նա լրագրողներին Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուս ավիաբազայում վայրէջք կատարելուց հետո։ Նախագահը պատասխանում էր այն հարցին, թե, իր կարծիքով, երբ Իրանը կհամաձայնի վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ զինված հակամարտության կարգավորման շուրջ։ Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ՝ «Իրանը շատ վատ վիճակում է» և հուսահատ կացության մեջ է։ Ապրիլի 11-ին Իսլամաբադում Իրանը և ԱՄՆ-ը բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ հայտնել են Թեհրանում և Վաշինգտոնում, որոշ հակասությունների պատճառով կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Բանակցությունների հնարավոր նոր փուլի մանրամասները դեռևս անհայտ են մնում։Ավելին09:3513.04.26