Լրահոս
Միջազգային
11:23
13.04.26
598

«Աջից հուկ»․ Զախարովան ծիծաղով մեկնաբանել է Մակրոնի և նրա կնոջ միջև տեղի ունեցած միջադեպը

Img default alt hy

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ծիծաղով «աջից հարված» (հուկ) է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա տիկնոջ՝ Բրիջիտի միջև տեղի ունեցած անցյալ տարվա միջադեպը։

Նախորդ տարվա մայիսին Ֆրանսիայի առաջնորդը կնոջ հետ ժամանել էր Վիետնամ։ Լրագրողները, ովքեր նկարահանում էին նախագահի՝ ինքնաթիռից դուրս գալու պահը, ֆիքսել են այն դրվագը, երբ Մակրոնը հարված է ստանում դեմքին իր տիկնոջից. տեսանյութում Բրիջիտն ամբողջությամբ չի երևում, բայց նկատելի է, թե ինչպես են նրա ձեռքերը բավականին ուժգին հրում նախագահին ուղիղ կզակին։

«Աջից հուկ։ Մենք չտեսանք այս դրամայի ավարտը»,- «Վեստի» տեղեկատվական համակարգին տված մեկնաբանության մեջ ծիծաղով ասել է Զախարովան՝ անդրադառնալով սկանդալային կադրերին։

Ի պատասխան այդ միջադեպի մասին հարցին՝ դիվանագետը ժպիտով հետաքրքրվել է հաղորդավար Անդրեյ Մալախովից, թե արդյոք նա կարծում է, որ Մակրոնների զույգի մոտ մնացած ամեն ինչ նորմալ է։

«Ես, իրոք, միշտ կարծում եմ, որ ընտանեկան գործերը ընտանեկան գործեր են... իսկ այս կարիկատուրային երևույթները Charlie Hebdo-ի (երգիծական ամսագիր - խմբ.) համար են»,- եզրափակել է դիվանագետը։