Լրահոս
Միջազգային
09:35
13.04.26
323

Թրամփին չի անհանգստացնում Իրանի հետ բանակցությունների ձախողումը

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի անհանգստանում այն հարցի շուրջ, թե արդյոք Իրանը կվերադառնա բանակցությունների սեղան։

«Ինձ չի հուզում՝ նրանք կվերադառնան բանակցությունների սեղան, թե ոչ։ Եթե չվերադառնան, դա ինձ կգոհացնի», - ասել է նա լրագրողներին Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուս ավիաբազայում վայրէջք կատարելուց հետո։ Նախագահը պատասխանում էր այն հարցին, թե, իր կարծիքով, երբ Իրանը կհամաձայնի վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ զինված հակամարտության կարգավորման շուրջ։

Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ՝ «Իրանը շատ վատ վիճակում է» և հուսահատ կացության մեջ է։

Ապրիլի 11-ին Իսլամաբադում Իրանը և ԱՄՆ-ը բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ հայտնել են Թեհրանում և Վաշինգտոնում, որոշ հակասությունների պատճառով կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Բանակցությունների հնարավոր նոր փուլի մանրամասները դեռևս անհայտ են մնում։