Լրահոս
Քաղաքական
12:16
13.04.26
523

Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը ԱԺ կգա. ի՞նչ է սպասվում. Armlur

Img default alt hy

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն հայրենի կառավարությունն այս շաբաթ խորհրդարան է գալու:

Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը պետք է ԱԺ ամբիոնից ներկայացնի ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման արդյունքների մասին զեկույց:

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի, թե կառավարությունն ինչ է արել այս տարինեին: Փաշինյանը կհայտարարի, որ 2025 թվականը ՀՀ անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել:

Փաշինյանի ելույթից հետո կառավարության ներկայացուցիչները պետք է ներկայացնեն, թե կառավարությունը ինչ ծրագրեր են իրականացրել.կարճ ասած նախընտրական քարոզարշավ ԱԺ ամբիոնից: