Լրահոս
Միջազգային
09:38
13.04.26
371

Օրբանը հրաժեշտ կտա վարչապետի պաշտոնին. Հունգարիայում հաղթել է ընդդիմությունը

Img default alt hy

Հունգարիայում քաղաքական մեծ փոփոխություններ են. Պետեր Մադյարի գլխավորած ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը ոչ միայն հաղթել է ընտրություններում, այլև հավակնում է խորհրդարանում ստանալ սահմանադրական մեծամասնություն: 

Ինչպես հայտնում է BBC-ն, վարչապետ Վիկտոր Օրբանը, ով 16 տարի շարունակ ղեկավարում էր երկիրը, արդեն ընդունել է իր «Ֆիդես» կուսակցության պարտությունը։ 

Նա նշել է, որ պատրաստ է շարունակել քաղաքական գործունեությունը որպես ընդդիմություն։

Ըստ նախնական տվյալների՝ «Ֆիդեսը» կստանա 54 մանդատ, իսկ ծայրահեղ աջակողմյան «Մեր հայրենիք» (Mi Hazánk) կուսակցությունը՝ 6 մանդատ։ 

Հունգարիայի խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։