Լրահոս
Աշխարհ
10:15
13.04.26
229

Թրամփը լուսանկար է հրապարակել, որտեղ իրեն ներկայացրել է բժշկողի կերպարով

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել, որտեղ նա ներկայացված է «բժշկողի» կերպարով։ Այն հիշեցնում է Հիսուս Քրիստոսի կերպարը։

Արհեստական բանականության միջոցով ստեղծված նկարում Թրամփը պատկերված է բաց գույնի հագուստով և կարմիր թիկնոցով՝ ձեռքը դրած հիվանդանոցային մահճակալին պառկած մարդու վրա։ Նրան շրջապատում են մարդիկ, այդ թվում՝ աղոթող կին, զինվորական և բուժաշխատող։ Ֆոնին երևում են ամերիկյան դրոշը, Ազատության արձանը, Կապիտոլիումը, ռազմական ինքնաթիռներ և արծիվներ։

Հրապարակումն արված է կրոնական և հայրենասիրական մոտիվները համադրող ոճով։ Թրամփը պատկերին կից որևէ մանրամասն մեկնաբանություն չի թողել։

Դրանից անմիջապես հետո ամերիկյան առաջնորդը հրապարակել է ևս մեկ նկար, որտեղ պատկերված է իր անունը կրող աշտարակը (Trump)՝ Լուսնի մակերևույթը հիշեցնող մի վայրում։