Լրահոս
Միջազգային
13:34
13.04.26
225

ԱՄՆ-ն ու Իրանը հրադադարի հարցում անկեղծորեն են տրամադրված․ Ֆիդան

Img default alt hy

Վաշինգտոնն ու Թեհրանը հրադադարի հարցում անկեղծորեն են տրամադրված։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ Պակիստանում երկու երկրների ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքներով։

«Բանակցությունների ժամանակ կողմերն, ըստ էության, ներկայացրել են իրենց ելակետային դիրքորոշումները։ Դա նորմալ է, քանի որ սկզբնական դիրքորոշումները միշտ խնդիրներ են առաջացնում։ Այնուհետև, միջնորդների աջակցությամբ, նրանք կփորձեն ինչ-որ պահի մոտեցնել դրանք. կարևորն այն է, որ դա օգնի հասնել հրադադարի և պահպանել այն։ Որքան տեսնում եմ, այս պահին երկու կողմերն էլ անկեղծորեն տրամադրված են զինադադարին», - ասել է Ֆիդանը Anadolu գործակալությանը։

Նա չի բացառել ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր հրադադարն ավելի երկար ժամկետով երկարաձգելու մասին պայմանավորվածության ձեռքբերումը։ «Եթե կողմերը գործեն կառուցողական, օրակարգ կարող է բերվել լրացուցիչ հրադադար՝ 45 կամ 60 օրով, որպեսզի բանակցությունները կարողանան շարունակվել, և այդ ընթացքում կողմերը կարողանան լուծել ծագած խնդիրները», - նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ապրիլի 11-ին Իսլամաբադում Իրանն ու ԱՄՆ-ը բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ հայտնել են Թեհրանում և Վաշինգտոնում, մի շարք հակասությունների պատճառով կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Բանակցությունների հնարավոր նոր փուլի մանրամասները դեռևս անհայտ են։