Լրահոս
Միջազգային
17:00
13.04.26
101

Իսրայել-Լիբանան ուղիղ բանակցություն է սկսվում՝ «Հըզբոլահ»-ՑԱՀԱԼ ուժգին հարվածների ֆոնին

Իրան-Միացյալ Նահանգներ տապալված բանակցությունից ժամեր անց հայտնի է դարձել Վաշինգտոնում վաղը կայանալիք Իսրայել-Լիբանան ուղիղ բանակցությունների մասին: «Հըզբոլահ»-ն արդեն քննադատել է Լիբանանի կառավարությանը՝ Իսրայելի հետ բանակցային նույն սեղանի շուրջ նստելու որոշման համար: Հրադադարի շուրջ խոսակցությունների ֆոնին՝ Իսրայելական բանակը հայտարարել է առաջիկա օրերին Լիբանանի Բինթ Ջբեյլ հարավային քաղաքն ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնելու մասին՝ պատճառաբանելով, թե հենց այդտեղից է «Հըզբոլահ»-ը հարձակվում Իսրայելի հյուսիսային շրջանների վրա: