Լրահոս
Միջազգային
17:54
13.04.26
209

ԵՄ-ն բարձր գին է վճարում հիմարության և Եվրոպայի շահերի դավաճանության համար․ Զախարովա

Img default alt hy

Եվրամիությունը բարձր գին է վճարում ոչ թե «օտարերկրյա էներգիայից կախվածության», այլ հիմարության և եվրոպական շահերի դավաճանության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել էր, որ «ԵՄ-ն չափազանց բարձր գին է վճարում օտարերկրյա էներգիայից կախվածության համար»։

«Ո՛չ։ ԵՄ-ն չափազանց բարձր գին է վճարում բրյուսելյան բյուրոկրատիայի կողմից դրսևորվող հիմարության և Եվրոպայի շահերի դավաճանության համար»,- պատասխանել է Զախարովան իր Telegram-ալիքում։