Լրահոս
Իրավական
16:10
13.04.26
114

Վաղը մեր երեխան կարող է հայտնվել էս վիճակում. նստացույց՝ Դավիթի կալանքը վերացնելու պահանջով

18 տարեկան Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու պահանջով մի խումբ մայրեր նստացույց են սկսել գլխավոր դատախազության դիմաց՝ ակնկալելով, որ կալանավորված, բայց այս պահին հիվանդանոցում գտնվող տղային թույլ կտան գոնե տնային կալանքում շարունակել բուժումը: Ավելի վաղ 150 ստորագրությամբ նամակ էր փոխանցվել դատախազին՝ Դավիթին ազատ արձակելու կամ գոնե տնային կալանք նշանակելու խնդրանքով, բայց դատախազությունը մերժել էր միջնորդել դատարանին այդ հարցով: