Լրահոս
Հասարակական
16:42
13.04.26
101

43-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում․ կա վիրավոր

Img default alt hy

Երեկ՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհից դեպի Ճամբարակ համայնք տանող հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Լիանա Գ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը։