Լրահոս
Միջազգային
17:46
13.04.26
225

Պաղեստինցիները դատի են տվել Ավստրալիայի կառավարությանը

Img default alt hy

Պաղեստինցիները դատի են տվել Ավստրալիայի կառավարությանը, հայտնում են ԶԼՄ-ները։

Երեք իրավապաշտպան կազմակերպություններ՝ «Ալ-Հաքը», «Ալ-Մեզան» մարդու իրավունքների կենտրոնը և Պաղեստինի մարդու իրավունքների կենտրոնը, հայց են ներկայացրել Ավստրալիայի դաշնային դատարան՝ ձգտելով պարտավորեցնել պաշտպանության նախարարին հրապարակել Իսրայել զենքի արտահանման թույլտվությունների հետ կապված փաստաթղթերը։

Խմբերի հայտարարության մեջ նշվում է, որ հայցն ընդգրկում է մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ը տրված թույլտվությունները, որոնք շարունակում են ուժի մեջ մնալ, ինչպես նաև Իսրայելին ոչ ուղղակիորեն մատակարարվող զենքի արտահանումը։

Կազմակերպությունները պահանջում են փաստաթղթերը, որպեսզի ստուգեն, թե ինչպես է նախարարը գնահատել արտահանվող զենքի կամ տեխնոլոգիաների օգտագործման ռիսկերը մարդու իրավունքների խախտումների կամ Ավստրալիայի միջազգային պարտավորությունների տեսանկյունից։ Եթե ստուգումը ցույց տա, որ գնահատումը եղել է ոչ բավարար, դա կարող է հանգեցնել արտահանումը դադարեցնելու վերաբերյալ դատական հայցի։