Լրահոս
Քաղաքական
18:11
13.04.26
488

Չարը խափանվի, բարին կատարվի, Նիկոլ ջան, գնա՛, պրձնինք քեզնից. Վարդան Ղուկասյան

Img default alt hy

«Պիղատոսները շատ են, բայց նրանք բոլորն էլ արժանանալու են Աստծո դատաստանին»,- այսօր դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ 

Նրա խոսքով՝ շատերը կարծում են, թե իրենց արածներն անհետևանք կմնան, սակայն պետք է ընդամենը համբերել։

Անդրադառնալով իր քաղաքական դիրքորոշմանը՝ Ղուկասյանը նշեց, որ միանշանակ սատարելու է ընդդիմությանը, իսկ Սամվել Կարապետյանին աջակցելու հարցին կպատասխանի ավելի ուշ։

Նա նաև կոչ հղեց վարչապետին. Չարը խափանվի, բարին կատարվի, մեկ էլ էս տղուն Աստված խելք ու շնորհ տա, ինքն իրան թողնի գնա։  Գնա, գնա Նիկոլ ջան, գնա պրձնինք քեզնից»։