Լրահոս
Քաղաքական
16:31
13.04.26
110

Արմեն Գրիգորյանը և Լիտվայի ԱԳ փոխնախարարը քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Img default alt hy

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեին:

ԱԽ քարտուղարը ողջունել է տիկին Պլեպիտեի այցը Հայաստան՝ ընդգծելով Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության շարունակական և զարգացող դինամիկան:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի, տարածաշրջանային զարգացումների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: