Լրահոս
Քաղաքական
13:19
12.02.26
296

Մենք հոգնել ենք թույլերից, որոնք տարիներ շարունակ սպառել են մեր ռեսուրները. Ալեքսան Ալեքսանյան

Img default alt hy

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է «Հզոր Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում կհայտարարվի Հայաստանի վարչապետի թեկնածուի անունը։

Կուսակցության համագումարը տեղի է ունեցել փետրվարի 11-ին։ Համագումարում ընտրվել է նոր նախագահ և վարչություն։ Աշխարհահռչակ ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ։

«Մենք հոգնել ենք թույլերից, որոնք տարիներ շարունակ սպառում են մեր երկրի ռեսուրսները, մեր ապագան, մեր հույսերը։ Մենք հոգնել ենք հանձնվելուց, ամոթից, փախուստից»։ Իր ելույթում ասաց «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։