Լրահոս
Հասարակական
11:53
19.02.26
82

«Մեղավորներին ապաշխարության կանչելու» կարգ՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում

Img default alt hy

Արագածոտնի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, այսօր Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, հանդիսապետությամբ թեմի Վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի, մասնակցությամբ թեմի հոգևոր դասի և աղոթակցությամբ բազմաթիվ հավատացյալների, կատարվեց «Մեղավորներին ապաշխարության կանչելու» կարգը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում սկսված այս խորհրդաշատ շրջանում, ըստ տոնացույցի առաջին չորեքշաբթի օրն է կատարվում այս կարգը: Հոգենորոգ այս շրջան մուտք գործելուց առաջ կարևոր է յուրաքանչյուր հավատացյալի համար ապաշխարության մասնակից լինել:

Возможно, это изображение Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии

Հավատացյալները սրբազան տաճարի կամարներից ներս համախմբվել էին միասնական աղոթքի և զղջման ոգով՝ մտնելու Մեծ Պահքի խորհրդավոր ճանապարհի մեջ՝ սրտի մաքրությամբ ու հոգևոր արթնությամբ։ Արարողության ընթացքում հնչեցին ապաշխարության աղոթքներ և ընթերցումներ, որոնք մեզ հիշեցնում են, որ Մեծ Պահքը ինքնաքննության, հոգու նորոգման և Տիրոջը վերադառնալու ժամանակ է։
Թող այս շրջանը յուրաքանչյուր քրիստոնեայի համար դառնա ապաշխարության, հույսի և հոգու նորոգության ճանապարհ, քայլենք Քրիստոսի հետ, որպեսզի կարողանանք դիմավորել Նրան: 

Возможно, это изображение один или несколько человек