Լրահոս
Աշխարհ
18:00
14.02.26
82

Մեծ Բրիտանիան HMS Prince of Wales ավիակիրը կուղարկի հյուսիսային Ատլանտիկա

Img default alt hy

Բրիտանական հրամանատարությունն այս տարի Ատլանտյան օվկիանոսի հյուսիս կուղարկի հարվածային խումբ՝ HMS Prince of Wales ավիակիրի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը։

«Կարող եմ հայտարարել, որ Մեծ Բրիտանիան այս տարի Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատված և Հեռավոր հյուսիս կուղարկի ավիակիրների հարվածային խումբ՝ HMS Prince of Wales ավիակիրի գլխավորությամբ։ Այն կգործի Միացյալ Նահանգների, Կանադայի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ համատեղ»,- նշել է Սթարմերը։

Նա ընդգծել է, որ Լոնդոնը նաև կրկնապատկել է հատուկ գործողությունների ուժերի զինծառայողների ներկայությունը Արկտիկայում, ինչպես նաև բրիտանական պատմության մեջ նավաշինական խոշորագույն համաձայնագիրն է կնքել Նորվեգիայի հետ։

Քիր Սթարմերը հայտարարել է նաև միջուկային ոլորտում Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնման մասին։