Լրահոս
Միջազգային
23:35
30.04.26
350

Լոնդոնում ահաբեկչությունն իրականացրել է Սոմալիից նախկին թարգմանիչը․ Times

Img default alt hy

Ապրիլի 29-ին Լոնդոնի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրել է Սոմալիում ծնված Էսսա Սուլեյմանին, ով նախկինում աշխատել է որպես թարգմանիչ: Այս մասին հայտնել է The Times թերթը:

Հրատարակության տեղեկություններով՝ Սուլեյմանին օրինական հիմունքներով, դեռ երեխա հասակում, Միացյալ Թագավորություն է ժամանել 1990-ական թվականներին և հետագայում ստացել բրիտանական քաղաքացիություն: 2020 թվականին նա հայտնվել է կառավարական Prevent ծրագրի աշխատակիցների տեսադաշտում, որն ուղղված է արմատականացման կանխարգելմանը և մարդկանց ծայրահեղականության ու ահաբեկչության մեջ ներգրավվելու դեմ պայքարին: Այնուամենայնիվ, ինչպես նշում է թերթը, հենց նույն տարում նրան հեռացրել են այդ ծրագրից:

Ավելի վաղ մայրաքաղաքային ոստիկանությունը հաստատել էր, որ Լոնդոնի հյուսիսում գտնվող Գոլդերս Գրին թաղամասում (որտեղ մեծ հրեական համայնք է բնակվում) երկու անցորդի վրա դանակով հարձակումը կատարել է Սոմալիում ծնված բրիտանական քաղաքացի: Սակայն Սքոթլանդ Յարդը հրաժարվել էր հայտնել նրա անունը՝ հղում անելով ահաբեկչության գործով ընթացող քննությանը:

Միջադեպի հետևանքով տուժել են երկու տղամարդ՝ 34-ամյա Շլոյմե Ռանդը և 76-ամյա Մոշե Շայնը: Նրանք գտնվում են հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է կայուն: