Լրահոս
Հասարակական
11:45
19.02.26
222

Կարծեցի պատերազմ է սկսվել. քաղաքացին՝ Աջափնյակի կրակոցների մասին

Img default alt hy

«Կարծեցի պատերազմ է սկսվել». քաղաքացին՝ Աջափնյակի կրակոցների մասին։

Փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։

Նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։

Վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է, վիրավորներից երեքի վիճակը ծայհրահեղ ծանր է, երեքինը՝ ծանր։

Ավելին՝ տեսանյութում։