Լրահոս
Քաղաքական
17:48
18.12.20
84

Կապանցիներն այրում են իրենց տները

Համացանցում հայտնված այս տեսանյությում երևում է, թե ինչպես է կապանցին այրում իր տունը: Տեսանյութի հեղինակները պնդում են, որ տանտերն ինքն է այրել Կապանի օդանավակայանի դիմաց գտնվող իր տունը: Ենթադրվում է, որ բարձրունքը, որից ներքև գտնվում է այդ տունը անցնելու է թշնամու հսկողության տակ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր մինչև 17.00-ը, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն: Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը նշել էր.«Լուրը ճիշտ է: Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքերը, որոնք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահանգվել է, որ մինչև 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով»,:

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 17-ին իր ամենամյա մեծ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը Լեռնային Ղարաբաղում պետք է կանգնեն այնտեղ, որտեղ եղել են եռակողմ հայտարարության ստորագրման ժամանակ։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որի համաձայն` մի շարք տարածքներ փոխանցվեցին Ադրբեջանին։

Դեկտեմբերի 12-ին ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն Սյունիքին սահմանամերձ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների հետ կապված։ Նա չբացառեց, որ այդ գործընթացի հետևանքով կարող է որոշակի լարվածություն առաջանալ։