Լրահոս
Իրավական
14:35
16.10.25
147

Կալանավորվեցին Մկրտիչ Սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետը. գործում ներգրավված է 54 քննիչ

Եվս մեկ բարձրաստիճան հոգևորական է հայտնվել ճաղերի հետևում: Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին 2 ամսով կալանավորելու քննիչի միջնորդությունը բավարարել է առաջին ատյանի դատավոր Կարեն Ֆարխոյանը, որը քննում է նաև Բագրաստ Սրբազանի և նրա 17 աջակիցների գործը: 

Մկրտիչ Սրբազանին երկու հոդվածով արարք է մեղսագրվել. ծառայողական լիազորությունները օգտագործելով ընտրական իրավունքին խոչընդոտելը և հավաքներին մասնակցելուն հարկադրելը: