Լրահոս
Հասարակական
20:57
20.02.26
138

Ջակուզի-փոսեր. Երևանի անբուժելի խոցերն արդեն հոբելյանական երկրորդ ամիսն են նշում

Վերջին օրերին Երևանի փոսառատ փողոցներին մեքենաները վնասած վարորդների համար վատ նորություն ունի Երևանի քաղաքապետարանը: Վարորդները փոխհատուցում չեն ստանա: Իսկ ինչ փոխհատուցման մասին է խոսքը, եթե փոսերն առաջացել են, քանի որ քաղաքապետարանը օր ու գիշեր փողոցներից ձյունն էր մաքրում. մոտավորապես այսպես է հնչել փոխքաղաքապետի հայտարարությունը: Եվ մինչ քաղաքի քպ-ական իշխանությունը փոսերն արդարացնում է սովորականից շատ աղ ու ավազ օգտագործելով, Երևանում համոզված են՝ իրական պատճառը սովորականից վատ ասֆալտն է: