Լրահոս
Քաղաքական
11:00
07.01.21
70

Իշխանությունը քաղաքական դեֆոլտի մեջ է. Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի խոսքով, տարածաշրջանում բալանսի կտրուկ խախտման, անկայունության եւ նոր հնարավոր զարգացումների ֆոնին Հայաստանում չի իրականացվում ճգնաժամային կառավարում, մենք ապրում ենք մի ռեժիմով, կարծես ոչ մի բան չի եղել։

«Հայաստանում իշխանությունը քաղաքական դեֆոլտի մեջ է, ինչը նշանակում է պետություն կառավարելու լիակատար անընդունակություն` թե ներքին իրավիճակը կառավարելու, թե արտաքին անվտանգությունն ապահովելու տեսանկյունից», - շեշտում է Դեմոյանը` ընդգծելով, որ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար Հայաստանը պետք է օրակարգ բերի այն կետերը, որոնք խախտել է Ադրբեջանը` գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքից մինչեւ հայ փախստականների վերադարձ։