Լրահոս
Միջազգային
16:14
20.02.26
90

Իրանը վճռական կպատասխանի ագրեսիային. Թրամփը բեկումնային որոշումը հետաձգում է

«Վատ բաներով» է Թրամփը սպառնում Թեհրանին, եթե իրանցիներից չստանա ցանկալի պատասխանը միջուկային ծրագրի մասին: Երկու շաբաթ ժամանակ է տվել նա Իրանին և հիշեցրել 12-օրյա պատերազմի մասին: Ըստ վերլուծաբանների՝ Թրամփի սպառնալիքները կարող են իրականություն դառնալ. դա է փաստում մեր հարավային հարևանի շուրջ ահագնացող ռազմական ակտիվությունը: Միացյալ Նահանգներից հնչող սպառնալիքների ֆոնին՝ տարածաշրջանի իրավիճակն են հեռախոսով քննարկել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն ու Իրանի գլխավոր դիվանագետ Արաղչին: