Լրահոս
Տարածաշրջան
20:18
28.04.26
396

Իրանը նշել է Հորմուզի նեղուցն առևտրային նավերի համար բացելու պայմանը

Img default alt hy

Հակամարտության ավարտից հետո Հորմուզի նեղուցով առևտրային նավերի տեղաշարժը կվերականգնվի միայն այն դեպքում, եթե դա չսպառնա Իրանի անվտանգությանը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Ռեզա Թալայի-Նիկը։

«Պատերազմի ավարտից հետո առևտրային նավատորմի անխափան տեղաշարժը Հորմուզի նեղուցով կիրականացվի միայն այն դեպքում, եթե Իրանի անվտանգության համար սպառնալիք չառաջանա»,- նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։