Լրահոս
Տարածաշրջան
23:30
13.01.26
429

Իրանում ձերբակալվել է մոտ 300 մարդ

Img default alt hy

Իրանի ուժային կառույցները ձերբակալել են մոտ 300 մարդու, որոնք մեղադրվում են ջարդերին և իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակումներին մասնակցելու մեջ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել Է Իրանի ոստիկանությունը։ 

«297 խռովարարներ, որոնք մասնակցել են կրոնական, պետական և հասարակական հաստատությունների ավերմանը, ինչպես նաև ահաբեկչական հարձակումներ են իրականացրել անվտանգության մարմինների աշխատակիցների վրա, ձերբակալվել են», - հայտարարությունը մեջբերում է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը: