Լրահոս
Միջազգային
12:55
19.02.26
151

Իրան-ԱՄՆ բանակցությունը կշարունակվի՞, թե՞ բախումն անխուսափելի է

Img default alt hy

Այն փաստը, որ երկու երկրների շփումը  դիվանագիտական սեղանից դուրս չի եկել ռազմական դաշտ, կարելի է դրական համարել` հատկապես հաշվի առնելով ներկայացուցիչների գնահատականները։

Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ նախորդ հանդիպման համեմատ այս հանդիպումը ավելի կառուցողական կարելի է համարել։ 
Կողմերը պայմանավորվել են հանդիպել  ևս մեկ անգամ, արդեն քննարկելու և փոխանակելու որոշակի գաղափարներ, որոնք նախապես պետք է մշակեն։

Ժնևում տեղի ուենցած վերջին բանակցություններից հետո ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարրարել էր. «Հիմա ավելի ակնհայտ է, որ ուղղություններով և ուղեցույցերով պետք է աշխատել»։

Սակայն հարկ է նշել, որ թեպետ բանակցային զարգացումների դրական դինամիկային, երկու կողմերն էլ վստահության առումով որոշակի անհանգստություն ունեն միմյանց նկատմամբ։

Թեհրանը հայտարարել էր, որ իրենք պետք է վստահ լինեն, որ Վաշինգտոնը կպահի օրակարգը։ Միաժամանակ Վաշինգտոնից հայտնում են, որ ԱՄՆ նախագահը սահմանել է որոշակի կարմիր գծեր, որոնք Իրանը դեռ պատրաստ չէ ընդունել։

Ամերիկյան կողմը նշում է, որ միջուկային զենքի ձեռքբերումը ամենակարևոր հարցերից է համարում, ի հեճուկս Իրանի բազմիցս արած հայտարարությունների, որ Իրանը միջուկային զենքի ո՛չ ձեռքբերմանը, ո՛չ էլ ստեղծմանը չի ձգտում։

Բացի այդ, ԱՄՆ դեռ շարունակում է պնդել, որ Իրանն աջակցում է ահաբեկչական խմբավորումներին։
Բանակցություններին դրական է արձագանքել ՄԱԿ-ը: Մինչդեռ Իսրայելը հայտարարել է, որ համաձայնությունը պետք է լինի նաև Իրանի բալիստիկ հրթիռների վերաբերյալ, սակայն Իրանը շարունակաբար նշել է, որ բանակցային օրակարգում միայն միջուկային ծրագիրն է։
Անկախ կողմերի արած հայտարարություններից, դեռ վերջնական համաձայնության չեն եկել բանակցողները, նրանք դեռ կշարունակեն քննարկել, սակայն դժվար է գուշակել, թե ինչ կլինի բանակցությունների ձախողման դեպքում։

Դժվար է ասել` կողմերը կգնա՞ն ռազմական լուրջ գործողությունների, թե՞ ամեն դեպքում լարվածությունը կշարունակվի հռետորաբանության դաշտում։ 

Կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակը  կպահպանվի, մինչև  կողմերը միմյանց նկատմամբ  ունեցած պահանջների շրջանակներում զիջումների չգնան։ 

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ հարկ է նշել, որ ամերիկյան ռազմական առկայությունը Սյունիքում Իրանի կողմից կընկալվի որպես Իրանի հյուսիս-արևմուտքից սպառնալիքի աղբյուր: Ավելորդ է նշել, որ լայնամասշտաբ գործողությունների դեպքում Հայաստանի տարածքը կդառնա լոկ իրադարձությունների թատերաբեմ։