Լրահոս
Հայաստան
14:30
06.01.21
94

Ինչպես անվտանգության տղաներն են կատակում՝ Նիկոլը շշով ինքնամեկուսացել է. Արամ Գաբրիելյանով

Img default alt hy

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր  տելեգրամյան  ալիքում  գրում է. «Փաշինյանի շրջապատից իմ աղբյուրները հաղորդում են, որ  վարչապետի թիմն ընդվզում է։ Երեկ երեկոյան թիմի մի քանի ամենաակտիվ անդամներն Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկել են ստեղծված իրավիճակը։ Եզրակացությունը  ողբալի է։

Հիմնական լեյտմոտիվն այն է, որ իրենց կյանքը վերածվել է դժոխքի՝ փողոց դուրս գալ չեն կարողանում, մարդիկ ամենաքիչը բղավում են, շատ հայեր բռունցքներն են գործի դնում։  Եկեղեցի մտնել թույլ չեն տալիս, հոգևորականները պարզապես դուրս են հրավիրում։

Նրանց խոսքով, Նիկոլը պետք է հասկանա, որ պետք է հեռանա։ Նրանք ցանկություն են հայտնել խնդրել Վազգեն Մանուկյանին, որպեսզի վերջինս երաշխիքներ տրամադրի և թույլ տա իրենց երկրից հանգիստ հեռանալ։ Միրզոյանը փորձել է հանգստացնել պատգամավորներին, բայց ինչպես մեր աղբյուրներն են նշում, նա՝ ինքը լուրջ դավաճանության մեջ է։ Միրզոյանն առաջարկել է, որպեսզի Նիկոլը դիմի բանակի ղեկավարությանը,  բանակը փողոց դուրս հանի և պարետային ժամ սահմանի՝ փորձելով այդ կերպ վախեցնել ընդդիմությանը։

Սակայն գեներալները կտրականապես մերժել են։ Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի երեկվա կոչը՝ թույլ չտալ Փաշինյանին մուտք գործել Հայաստանի եկեղեցիներ, Փաշինյանին հունից հանել է։ Ողջ գիշեր նա պահանջել է ձերբակալել Գրիգորյանին, սակայն ուժայինների մերժումից հետո, ինչպես միշտ, սկսել է խմել։ Վաղ առավոտյան մամուլի ծառայությունը ծիծաղելի արդարացում  մտածեց Փաշինյանի համար, ով նախկինում արդեն ունեցել էր կորոնավիրուս, իբրև թե նա  ինքնամեկուսացված է։   Ինչպես վարչապետի անվտանգության տղաներն են կատակում՝ Նիկոլը շշով  ինքնամեկուսացել է»։