Լրահոս
Քաղաքական
17:02
29.04.26
271

Ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք 5․ Նարեկ Մանթաշյան

Img default alt hy

«Առաջ» աջակենտրոն կուսակցության խոհրդի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչու՞ ընտրել «Հայաստան» դաշինք 5.

Այսօր ընտրությունը պարզապես քաղաքական չէ։

Սա ընտրություն է՝ արժանապատիվ ապագայի և շարունակվող անկայունության միջև։

Մենք տեսել ենք, թե ինչ է լինում, երբ պետությունը կորցնում է իր հենասյուները՝ անվտանգությունը, օրենքի գերակայությունը, ազգային արժեհամակարգը։

Եվ մենք գիտենք՝ ինչ է պետք, որպեսզի Հայաստանը նորից կանգնի ամուր ոտքերի վրա։

«Հայաստան» դաշինքը ընտրություն է՝

✔️ ուժեղ պետության

✔️ փորձառու կառավարման

✔️ անվտանգ և կանխատեսելի ապագայի օգտին

Սա ընտրություն է հանուն Հայաստանի, որտեղ

քաղաքացին պաշտպանված է,

պետությունն ունի հստակ ուղղություն,

իսկ վաղվա օրը՝ վստահություն։

Եթե դու էլ ես ուզում ապրել ուժեղ ու արժանապատիվ Հայաստանում,

քո ձայնը տուր «Հայաստան» դաշինքին»։

#ՀայաստանԴաշինք