Լրահոս
Քաղաքական
21:19
14.02.26
134

Ինչ-որ ուժեր ստիպում են Հայաստանին՝ փոխե՞լ իր երկաթուղու կառավարչին. Փաշինյանի խոստովանությունը

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հայկական երկաթուղու կառավարումը վերցնել ռուսներից և հանձնել ղազախներին: Ուրբաթ երեկոյան ՔՊ գրասենյակում նրա արած հայտարարությունից սա են դուրս բերել  բազմաթիվ վերլուծաբաններ: 

Երկաթուղու ռուսական կառավարումից հրաժարվելու պաշտոնական պատճառաբանությունը, ըստ էության, այն է, թե ռուսական կառավարման պատճառով միջազգային գործընկերները խուսափում են ներդրումներ անել մեր երկրի երկաթուղային ցանցը վերականգնելու գործում: