Լրահոս
Հասարակական
17:00
15.01.26
598

Իմ հավատարմությունն ու աջակցությունն եմ հայտնում Մայր Աթոռին և Վեհափառ Հայրապետին. Տեր Հուսիկ

Img default alt hy

Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանան գրում է. «Ես` Տեր Հուսիկ քահանա Հարությունյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն ու աջակցությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։

Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուց աղոթում և հայցում եմ Աստծու Աջի հովանին մեր Մայր Եկեղեցու, մեր ժողովրդի համար և իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր հավատի ու ազգային ինքնության պաշտպանության դիրքերում են»: