Լրահոս
Հայաստան
12:00
20.12.20
65

Հորդորում ենք մեքենա վարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով. ՃՈ

Img default alt hy

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է մեքենա վարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:

«Հարգելի´ վարորդներ, հանրապետության ամբողջ տարածքում առատ տեղումներ են` ձյան և անձրևի տեսքով: Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները, հորդորում ենք մեքենա վարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,-ասվում է ՃՈ հայտարարության մեջ: