Լրահոս
Իրավական
13:34
19.03.21
73

«Հնարավոր չէ դատավորների վրա ճնշում գործադրել. նրանք շարունակելու են ինքնուրույն որոշումներ կայացնել». ԲԴԽ նախագահ. aysor.am

Img default alt hy

ԱԱԾ աշխատակիցներն այցելել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։

Բարձագույն դատական խորհրդում այս հարցը դեռ չի քննարկվել։

«Ես բազմաթիվ անգամներ իմ հանրային խոսքում ասել եմ ու իմ կարծիքը չի փոխվել՝ ես դրա դեմ պայքարողն եմ, երբ որ դատարանի վրա ճնշում է լինում։ Հիմա, եթե մենք Բարձրագույն դատական խորհրդում քննարկենք ու գնահատենք դա ճնշում, անպայման ԲԴԽ-ն իր ամբողջ գործիքակազմով դրան կարձագանքի», – Aysor.am-ին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

 Նա ասաց, թե ԲԴԽ-ն նման փաստեր ունենալու դեպքում մի գործողություն ունի անելու՝ դիմել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի դատախազությունը համապատասխան միջոցներ ձեռնարկի։

«Այլ լիազորություն Բարձրագույն դատական խորհուրդը, ցավոք սրտի, չունի», – նշեց Վարդազարյանը։