Լրահոս
Հասարակական
11:05
21.01.26
405

Հիմա ես ամենաերջանիկ կինն եմ. Գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կին

Img default alt hy

«Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, դրանք դիպան իմ սրտին»,-գրում է Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդան՝ արձագանքելով բազմաթիվ շնորհավորանքներին, աչքալուսանքներին, բարեմաղթանքներին։

«Հիմա ես աշխարհի ամենաերջանիկ կինն եմ։ Սպասումն այնքան երկար էր, ոչ միայն 1890 օր, տպավորութուն է՝ մի ամբողջ հավերժություն»,-նշել է կինը։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Ադրբեջանից Հայաստան են վերադարձել 4 գերիներ՝ Վիգեն Էուլջեքջյանը, Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, և Վագիֆ Խաչատրյանը:

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել էր 2020-ի նոյեմբերի 10-ին՝ Շուշի ուղևորվելու ճանապարհին, նա դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։