-
Հասարակական
19-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
12:5028.06.26 -
Քաղաքական
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
12:3028.06.26 -
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26 -
Քաղաքական
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
22:3727.06.26 -
Իրավական
Աննախադեպ հետընտրական վիճակ՝ Հայաստանում. ՍԴ-ում պայքարում են «4-րդ տեղի» համար
21:1027.06.26 -
Հասարակական
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
20:5027.06.26 -
Քաղաքական
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
20:1027.06.26 -
Քաղաքական
Պետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձեր
19:5027.06.26 -
Միջազգային
ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել
19:3027.06.26 -
Հասարակական
Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են
19:1227.06.26 -
Միջազգային
«Կիևի ռեժիմը ստանալու է իր պատիժը». Պետդումայի պատգամավորը՝ Զելենսկու սպառնալիքների մասին
17:2127.06.26 -
Միջազգային
Լարվածություն՝ Հորմուզում, թեժ իրավիճակ՝ Լիբանանում. խաղաղությունը չի՞ գալիս Մերձավոր Արևելք
16:3827.06.26 -
Հասարակական
Արարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղ
16:2027.06.26 -
Հասարակական
Երևանում «Nissan Sentra»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
16:0027.06.26 -
Միջազգային
Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության սխալների պատճառով․ «Bloomberg»
15:4927.06.26 -
Հասարակական
Զովունի-Եղվարդ ճանապարհին վթարային իրավիճակներ ստեղծած վարորդը հայտնաբերվել է
15:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի երկու կետ․ Մոհսեն Ռեզայի
14:5227.06.26 -
Միջազգային
Լեհաստանը մտադիր է դատարանի միջոցով պահանջել Գդանսկում ՌԴ նախկին գլխավոր հյուպատոսության շենքը
14:3727.06.26 -
Քաղաքական
Եղեք զգոն և չտրվեք քաղաքական գայթակղություններին. Արթուր Ղազինյանը՝ ՍԴ դատավորներին
14:1127.06.26 -
Հասարակական
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ․ ՀՖՖ
12:5227.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահացել է պայմանագրային զինծառայող. ՊՆ-ն մանրամասներ չի հայտնում
12:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Հնդկաստանը առևտրային համաձայնագրի համաձայնեցման վերջին փուլում են. Ռուբիո
12:1627.06.26 -
Միջազգային
Լեհաստանի նախկին վարչապետը Լվովի քաղաքապետին կոչ է արել ներողություն խնդրել Կաչինսկուց և Վարշավայից
12:0327.06.26 -
Հասարակական
Կապան-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
11:4527.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կբացի նրա ռեսուրսների հասանելիությունը․ Լատվիայի վարչապետ
11:2427.06.26 -
Հասարակական
«FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա
11:1127.06.26 -
Հայաստան
CSI-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալներին
10:4927.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը սրվում է. ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ օբյեկտներին
10:1727.06.26 -
Հասարակական
«Թատերականացված սպանություն»՝ 44-օրյա պատերազմի դաշտում. զոհված սպայի հայրը արդարություն է որոնում
10:0827.06.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»
09:5227.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»
09:4727.06.26 -
Մամուլի տեսություն
Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»
09:3327.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»
09:2527.06.26 -
Հասարակական
Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
23:5326.06.26 -
Քաղաքական
Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը
23:1226.06.26 -
Հասարակական
Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ
22:2826.06.26 -
Քաղաքական
Էս ծավալով անվստահություն Հայաստանի պատմության մեջ չի եղել. մարդիկ հավաքվել են ՍԴ-ի մոտ
22:1426.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական դժոխք՝ հայկական դրախտում. ալիևյան ստերը պայթեցնում են Արցախում վերաբնակեցվածները
21:4626.06.26 -
Իրավական
Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած Ջնդոյի Էդոյին 6 ամիս է՝ մեղադրանք չեն առաջադրում
21:1526.06.26 -
Իրավական
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
20:4926.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ալիևյան միֆերը պայթում են Արցախում. Բաքվի մեծ խաբեության հետքերով
20:3026.06.26 -
Տնտեսական
Հայ-ռուսական պղտորված ջրեր. 80 միլիոն դոլարի հայկական ձուկ այլևս չի մտնում ռուսական շուկա
20:1626.06.26 -
Հասարակական
Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան
20:0026.06.26 -
Հասարակական
Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
19:1626.06.26 -
Քաղաքական
Ռուբինյանը շոյված է, Սիմոնյանը սիրտ չունի. ՔՊ-ական թեժ կրքեր կամ նոր թելադրություն՝ Թուրքիայի՞ց
19:0226.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հենց իր գործողություններով ստեղծեց լեգիտիմության խնդիր. Արամ Վարդևանյան
18:0026.06.26 -
Հասարակական
Զինվորներին դարձրել են հանրության թիրախ. Գոհար Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
17:4926.06.26 -
Տարածաշրջան
Իրանը չի ջնջում իր հերոսների անունները՝ այդ թվում հայ. եկեղեցու զանգեր՝ պատերազմից հետո
17:4426.06.26 -
Իրավական
Ոստիկանության ծառայողը խոշտանգել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական և հոգեկան ցավ
17:2326.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմությունը մեծ հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց. շարունակվում է ՍԴ-ի նիստը
17:0726.06.26 -
Հասարակական
«Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է
16:5526.06.26 -
Հասարակական
Անվտանգությունը միայն ՀԱՊԿ-ից սառելը կամ ԵԱՏՄ-ն անընդհատ նսեմացնելը չէ. Վահագն Սարոյան
15:4726.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Պուտինը կենթարկվի՞ ճնշումներին
15:3026.06.26 -
Իրավական
Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
14:5226.06.26 -
Իրավական
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
14:4126.06.26 -
Աշխարհ
Տուժած, անհետ կորած հայեր կան. ողբերգական երկրաշարժից հետո դեռ շոկի մեջ է Վենեսուելան
14:3526.06.26 -
Քաղաքական
Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան
14:1626.06.26 -
Իրավական
Գյումրու կալանավորված քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
13:3026.06.26 -
Հասարակական
Միքայել սրբազանի երկար սպասված վերադարձը՝ Գյումրի. արքեպիսկոպոսը զրուցել է կաթողիկոսի հետ
13:1426.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վեճ՝ ընտրության արդյունքների շուրջ. ՍԴ-ն քննում է ընդդիմության դիմումները
12:3026.06.26 -
Իրավական
ՍԴ-ում մեկնարկեց ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը
11:3526.06.26 -
Հասարակական
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:2826.06.26 -
Հասարակական
Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն
11:1426.06.26 -
Մամուլի տեսություն
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող․ «Հրապարակ»
10:0626.06.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք»
10:0026.06.26 -
Մամուլի տեսություն
Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը․ «Հրապարակ»
09:4826.06.26 -
Մամուլի տեսություն
Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ»
09:4126.06.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ»
09:3826.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
23:5725.06.26 -
Հասարակական
Երևանում 27-ամյա վարորդը «Aicar»-ով բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր
23:2525.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը և Պարսից ծոցի երկրները մերժել են Հորմուզի նեղուցում տուրքեր սահմանելու հնարավորությունը
23:0025.06.26 -
Միջազգային
Պատերազմի վերքեր, լուռ վկաներ և չսպանված միտք՝ Թեհրանում. Իրանի անպարտելիության գաղտնիքը
22:4525.06.26 -
Միջազգային
Արաբական երկրները բարձրացնում են Իրանի հարվածների դիմաց փոխհատուցումներ ստանալու հարցը․ Ռուբիո
22:3025.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը Վենեսուելային կփոխանցի երկրաշարժից տուժած շրջանների արբանյակային լուսանկարները
22:1725.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Պուտինի մոտ էլ չի գնում, ԵԱՏՄ-ին էլ հեգնում է. Վաղը կարող է ծիրանը կտրի, յոնջա տեղը ցանի
21:1325.06.26 -
Հասարակական
Կապանում «Mercedes»-ը բախվել է կայանված «ՎԱԶ 2106»-ին, վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121»-ին․ կան վիրավորներ
21:0725.06.26 -
Իրավական
Ընտրախախտումների փաստեր է ներկայացնում Վարդևանյանը ՍԴ ճակատագրական նիստից առաջ
20:5825.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Իրանը կապի ուղի են հաստատել. Վենսը՝ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների մասին
20:4525.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու ԵՄ երկրների մոտեցումը
20:0225.06.26 -
Հասարակական
Էս կարգի ստորությո՞ւն. հերոսների նկարները քաղաքի պատերից ջնջելուց հետո հերթը Եռաբլուրի՞ն է հասնելու
19:5125.06.26 -
Իրավական
«Կովերի» գործով անցնող Գևորգ Խամոյանն ազատ արձակվեց․ «Իշխանություն» լրատվական
19:0925.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Volkswagen»-ը․ վիրավորներ կան
18:4825.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի վճիռ. Միքայել սրբազանն ազատության մեջ է, գնում է Էջմիածին
18:3025.06.26 -
Իրավական
Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով․ «Փաստինֆո»
18:0025.06.26 -
Հասարակական
Միքայել Սրբազանին ջերմ ծափահարություններով դիմավորեցին Բագրատ Սրբազանի և մյուսների գործով նիստին
17:4725.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն ստացել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն. պաշտոնական
17:3625.06.26 -
Հասարակական
Վաղը ՍԴ-ի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների. Իշխան Սաղաթելյան
17:0025.06.26 -
Հայաստան
Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազան
16:1225.06.26 -
Քաղաքական
Հունիսի 1-ից մինչև 18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ Գառնիկ Դանիելյան
16:0025.06.26
Հայոց եկեղեցին պետք է անհապաղ կարգալույծ անի բոլոր ապստամբ հոգևորականներին. Հարութ Սասունյան
Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանն անցյալ շաբաթ հրապարակեց խիստ վիճահարույց հայտարարություն, որը մեծ աղմուկ բարձրացրեց՝ խորացնելով Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առկա լարված հարաբերությունները։ Վերջերս արքեպիսկոպոս Տերտերյանը նաև համատեղ հայտարարություն էր ստորագրել ինն այլախոհ այլ բարձրաստիճան հոգևորականների և Փաշինյանի հետ՝ կոչ անելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական տալ՝ Եկեղեցու բարեփոխման պատրվակով: Անհեթեթ է հավատալ, որ այս ապստամբ հոգևորականներն ի զորու են բարեփոխել Եկեղեցին, քանի որ նրանցից ոմանք ծանր անբարոյական և քրեական արարքներ են կատարել:
Ազգային անվտանգության ծառայությունը շանտաժի է ենթարկել նրանց՝ սպառնալով հրապարակել նրանց հանցագործություններն ու ապօրինի գործերը, ինչի հետևանքով նրանք հարկադրված են եղել միանալ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին: Վեց ամիս շարունակ Կաթողիկոսի հրաժարականը պարտադրելու անհաջող արշավից հետո, վարչապետը փոխել է մարտավարությունը՝ ճնշում գործադրելով մի խումբ հոգևորականների վրա, որպեսզի Կաթողիկոսին պաշտոնանկ անելու գործում նրանք միանան իրեն, այդպիսով պառակտում առաջացնելով Եկեղեցու ներսում։ Կան մի քանի լուրջ խնդիրներ այն քայլերում, որոնք փորձում են իրականացնել Փաշինյանը և դժգոհ հոգևորականները.
1) Վարչապետը խախտում է Սահմանադրությամբ ամրագրված Եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը՝ միջամտելով Եկեղեցու ներքին գործերին։
2) Վերջին կիրակի օրերին Փաշինյանն աջակցել է կարգալույծ արված որոշ «հոգևորականների»՝ մասնակցելով նրանց կողմից Հայաստանի մի քանի եկեղեցիներում մատուցված չարտոնված Պատարագներին:
3) Մասյացոտնի թեմի առաջնորդ եպիսկոպոս Գևորգ Սարոյանը դատական հայց է ներկայացրել Կաթողիկոսի դեմ՝ իրեն փոխարինելու համար։ Դատավորը, Փաշինյանի հրամանով, վերականգնել է առաջնորդին՝ այդպիսով խախտելով Հայաստանի Սահմանադրությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դրույթները։ Հայ առաքելական եկեղեցին պետք է ՄԻԵԴ բողոք ներկայացնի Հայաստանի կառավարության դեմ՝ Եվրոպական դատարանի այն դրույթները խախտելու համար, որոնք արգելում են պետությանը միջամտել Եկեղեցու ներքին որոշումներին։ Արքեպիսկոպոս Տերտերյանն անցած շաբաթ իր հայտարարության մեջ թվարկել է Կաթողիկոսին դեմ լինելու 11 պատճառ։ Ահա իմ հակափաստարկները․ Հիսուս Քրիստոսն ասել է. «Թող առաջինը քարը նետի նա՛, ով անմեղ է» (Հովհաննես 8։7): Հիսուսը նաև ասել է. «Կեղծավոր, նախ քո աչքից գերանը հանի՛ր և ապա կտեսնես, թե ինչպես եղբորդ աչքից շյուղը հանես» (Մատթեոս 7։5): Այս աշխարհում ոչ ոք կատարյալ չէ, ներառյալ Կաթողիկոսը, բայց նրանք, ովքեր քննադատում են նրան, պետք է մաքուր ձեռքեր ունենան և, ամենից առաջ, ճշմարտությունն ասեն: Արքեպիսկոպոս Տերտերյանը Կաթողիկոսին մեղադրում է հետևյալում.
1․ՊարտակելէԱրշակարքեպիսկոպոսիենթադրյալանպարկեշտարարքը․նա հերքել է այս անհիմն մեղադրանքը: Նրան անարդարացիորեն ձերբակալել և բանտարկել են: Բարոյական անպարկեշտության մեղադրանքը, նույնիսկ եթե ճիշտ է, հանցանք չէ, որի համար անձը կարող է օրինականորեն հետապնդվել կառավարության կողմից:
2. Հորդորել է կարգալույծ վանականին և նրա մորը՝ մասնակցել կառավարության դեմ բողոքի ցույցին։ Սա բացարձակ սուտ է։
3. Չի արձագանքել կուսակրոնության երդումը խախտելու վերաբերյալ մեղադրանքներին։ Բամբասանքներն ապացուցված փաստեր չեն, իսկ լուրերը չհերքելը մեղավորության ապացույց չէ։ Արևմտյան թեմի առաջնորդի շուրջ ևս բամբասանքներ են շրջանառվում, սակայն նա դրանցից որևէ մեկը չի հերքել։
4. Լռություն է պահպանել այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության ծառայությունը իր եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին, մեղադրել է օտարերկրյա գործակալ լինելու մեջ: Սա ևս մեկ կեղծ մեղադրանք է՝ հիմնված կեղծ փաստաթղթի վրա: Այնուհանդերձ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հերքել է այդ մեղադրանքը:
5. Չի բացահայտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսները: Արքեպիսկոպոս Տերտերյանը պետք է ավելի շատ մտահոգված լինի այն փաստով, որ Արևմտյան թեմը Սուրբ Ղևոնդի տաճարի համալիրը Կալիֆորնիայի Բըրբանքում քաղաքում կառուցել է հանրությունից հավաքագրված տասնյակ միլիոնավոր դոլարներով, սակայն չեմ հիշում, որ տեսած լինեմ հաշվետվություն այն մասին, թե ինչպես են ծախսվել այդ գումարները:
6. Արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորած բարեփոխումների հանձնաժողովի կողմից մշակված եկեղեցական կանոնադրությունները մնացել են թղթի վրա։ Ինչո՞ւ նա այս բոլոր տարիներին չի բողոքել այս անգործությունից, և ինչո՞ւ է իր ձայնը բարձրացնում միայն հիմա՝ վարչապետի կողմից Եկեղեցու դեմ քաղաքական արշավին միանալուց հետո։
7. Միանձնյա գործելաոճը։ Նմանատիպ մեղադրանքներ կան նաև արքեպիսկոպոս Տերտերյանի գերիշխող ղեկավարման ոճի վերաբերյալ։ Օրինակ՝ ոչ ոք չի համարձակվում բարձրաձայնել, երբ նա հոգևորականներին նշանակում է պաշտոնների՝ առանց Թեմական խորհրդի հետ խորհրդակցելու։
8. Եկեղեցու քաղաքականացումը և «պետության խաղաղության օրակարգին» հակադրվելը։ Եկեղեցին չի կարող լուռ մնալ՝ ականատես լինելով Փաշինյանի կործանարար գործողություններին։ Նա չի կարող խաղաղություն հաստատել՝ անվերջ զիջումներ անելով Հայաստանի թշնամիներին։ Եկեղեցին դեմ է ոչ թե պետությանը, այլ գործող իշխանությունների պարտվողական քաղաքականությանը։
9. Իր քննադատներին վարկաբեկելու համար ընդհատակյա լրատվական արշավ է մղում: Արքեպիսկոպոս Տերտերյանը Կաթողիկոսին սխալ կերպով ներկայացնում է որպես հասարակայնության հետ կապերի մասնագետ:
10. Եկեղեցու թուլացումը, «ժողովրդին աղանդների ճիրաններում թողնելը»։ Սա շարունակական խնդիր է Հայաստանի անկախացումից ի վեր։ Սխալ է մեղադրել միայն գործող Կաթողիկոսին։ Արքեպիսկոպոս Տերտերյանը պետք է ավելի շատ մտահոգված լինի Լոս Անջելեսում առկա խնդիրներով, որտեղ լայնորեն տարածված է աղանդավորական գործունեությունը, մարմնավաճառությունը և թմրամոլությունը։
11. «Հակապետական և առճակատման քաղաքականություն» վարելը: Սա 8-րդ կետի կրկնությունն է: Եկեղեցին «հակապետական» չէ: Այն դեմ է այս վարչակազմին, որը կործանում է երկիրը:
Ամփոփելով՝ արքեպիսկոպոս Տերտերյանն անկեղծ չէ Եկեղեցու իր քննադատություններում։ Որպես 36 տարվա առաջնորդ (Կանադա՝ 1990-2003թթ․ևԱրևմտյանԱՄՆ՝ 2003թ-իցմինչօրս) և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ՝նա հնազանդորեն ծառայել է Կաթողիկոսին՝առանց որևէ բողոքի մինչ օրս։
Արքեպիսկոպոս Տերտերյանի բարձրացրած բոլոր հարցերը՝ ճիշտ թե սխալ, պետք է քննարկվեն ներքին կարգով՝ համաձայն Եկեղեցու վաղուց հաստատված ընթացակարգերի: Եկեղեցու կեղտոտ լվացքը հրապարակայնացնելը վնասում է Հայ Առաքելական Եկեղեցուն և օտարացնում հավատացյալներին: Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի շահերից չի բխում, որ արքեպիսկոպոս Տերտերյանը միանա Փաշինյանի քաղաքական արշավին, որի միակ նպատակը ոչ թե Եկեղեցու բարեփոխումն է, այլ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո իր վարչապետի պաշտոնի երկարաձգումը։ Շատերը կարծում են, որ արքեպիսկոպոս Տերտերյանի այս անխոհեմ քայլի միակ պատճառն այն է, որ Փաշինյանը նրան խոստացել է դարձնել հաջորդ Կաթողիկոս։ ԱՄՆ-ի Արևմտյան Թեմական խորհուրդը պետք է քննարկի արքեպիսկոպոս Տերտերյանին փոխարինելու հարցը՝ նոր առաջնորդի ընտրություններ անցկացնելով։ Ժամանակն է, որ Հայոց Եկեղեցին կարգալույծ անի Տերտերյանին և մյուս բոլոր հոգևորականներին, որոնք խախտել են իրենց կրոնական երդումները և միացել վարչապետ Փաշինյանին, որը պատրաստ է զոհաբերել Եկեղեցու և պետության շահերը՝ հանուն իր սեփական քաղաքական նկրտումների։
Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
-
13:35
28.06.26
Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան
Կարդալ ավելին
-
12:30
28.06.26
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
Կարդալ ավելին
-
23:54
27.06.26
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
Կարդալ ավելին
-
22:37
27.06.26
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
Կարդալ ավելին