Լրահոս
Քաղաքական
19:41
29.04.26
169

Հայաստանում Ադրբեջանի փոխվարչապետը խոշոր գործարարների հետ է հանդիպել. Մուստաֆաևի 5 ժամը՝ Աղվերանում

1-ից 7 համարակալված շքեղ մինիվեններով են Աղվերանում շրջել առավոտյան Հայաստան ժամանած ադրբեջանցի բարձրաստիճան հյուրերը՝ ուժայինների մեքենաների ուղեկցությամբ: Ափրիքոթ՝ ծիրան անունով հյուրանոցի դռները փակ են եղել անգամ ադրբեջանական պատվիրակության մեկնումից հետո: Ըստ ամենայնի, հայ գործարարների է հանդիպել Ադրբեջանի փոխվարչապետը առողջարանային քաղաքում: Պաշտոնական ժուժկալ հայտարարությունների ֆոնին՝ ընդդիմությանը վստահ է, որ Շահին Մուստաֆաևը չի եկել Հայաստան ասելու, թե Շորժայից, Սև լճից՝ օկուպացված տարածքներից հետ է քաշվելու ադրբեջանական զորքը: Հակառակը կասկած կա, թե Մուստաֆաևը Սյունիքի հարավի ճակատագրով է զբաղվում, որտեղով Ալիևն ուզում է անցկացնել պանթուրանական միջանցքը: